«Մի լքիր ինձ» պարային ներկայացումը «Զվարթնոց» արգելոց-թանգարանում Երևանի Փոքր Թատրոնի պարային խմբի կատարմամբ։  ©

Արդա Խաչատուրյան 

Տարբեր մշակույթների միջև բովանդակալից, ամուր և հարգանքի վրա հիմնված հարաբերությունների կառուցումը մեր աշխատանքի հիմքում է։ Մենք չենք կարողանա այն իրականացնել առանց հավասարության, ներառականության և բազմազանության (ՀԲՆ) քաղաքականության ապահովման։  

Մեր քաղաքականությունը և ռազմավարությունը

Մեր Հավասարության քաղաքականությունը, ինչպես նաև ՀԲՆ ռազմավարությունը շարադրում են այս մոտեցումը, այն է` ապահովել, որպեսզի ՀԲՆ-ն լինի է մեր ողջ գործունեության առանցքում։ 

Ինչպես ենք աշխատում 

Հավասարության, բազմազանության և ներառականության սկզբունքը մեր աշխատանքի կարևորագույն բաղադրիչներն են ամբողջ աշխարհում, լինի դա արվեստում, հասարակության հետ աշխատանքներում, ներառական կրթության ոլորտում կամ քննություններ կազմակերպելիս։ Մեր նպատակն է նախաձեռնել ներառական այնպիսի ծրագրեր և նախագծեր, որոնք կմիավորեն տարբեր փորձառություն և ծագում ունեցող մարդկանց։ Այսպիսով, մենք հույս ունենք հարստացնել յուրաքանչյուրի փորձը, ինչն էլ կարող է խթանել ավելի ներառական հասարակության ձևավորումը։   

 Մենք կենտրոնանում ենք բազմազանության վեց բաղադրիչի վրա, որոնք առնչվում և պաշտպանվում են ՄԹ հավասարության սկզբունքը կանոնակարգող օրենսդրությամբ`

  • տարիք
  • հաշմանդամություն
  • ազգային պատկանելություն կամ ռասա
  • սեռ
  • կրոն կամ հավատ
  • սեռական ինքնություն

Մենք ընդունում ենք, որ այս բաղադրիչները հատվում են և ձևավորում մեր ինքնությունը մի շարք այլ բնութագրիչների հետ, ինչպիսիք են սոցիալ-տնտեսական կարգավիճակը կամ աշխարհագրական վայրը։ Մենք գործընկերներին օգնում ենք հասկանալ ՀԲՆ սկզբունքներին մեր հավատարմության գործարար, բարոյական, էթիկական և իրավական կողմերը։ Այդ նպատակով ստեղծել ենք մի շարք նախաձեռնություններ, որոնք կօգնեն մեզ ինտեգրել ՀԲՆ սկզբունքները մեր ծրագրերում, նախագծերում, միջոցառումներում և ծառայություններում։ Այդպիսով, կարողանում ենք հաշվետու լինել ինքներս մեզ և արձանագրել մեր առաջընթացը։  

ՀԲՆ ապահովման գործիքներ

Բազմազանության գնահատման շրջանակ (DAF)

Բազմազանության գնահատման շրջանակը ուղեցույցների շարք է, որն արձանագրում է մեր ՀԲՆ ռազմավարության մեջ շարադրված նպատակներին հասնելու առաջընթացը։ Այն ներառում է մի շարք ցուցիչներ։ Մեր կազմակերպության բոլոր ստորաբաժանումները պարբերաբար ներկայացնում են այդ ցուցիչները բավարարելու մասին տեղեկություններ, որոնք կենտրոնի կողմից վերանայվում են, գնահատվում և մանրակրկիտ զեկույց-արձագանքների տեսքով ներկայացվում ստորաբաժանումներին առաջընթացն արձանագրելու և ժամանակի ընթացքում դիտարկումներ կատարելու նպատակով։      

Հավասարության դիտարկում և ազդեցության գնահատում (ESIA)

Նոր քաղաքականություն կամ գործընթաց ներկայացնելիս, ինչպես նաև նոր ծրագիր, նախագիծ կամ գործողություն նախաձեռնելիս մենք գնահատում ենք այն հնարավոր ազդեցությունը, որ կարող է այն ունենալ մարդկանց տարբեր խմբերի վրա։ Դիտարկում ենք, թե արդյոք այն պարունակում է անհարկի խտրականության որևէ դրսևորում կամ կարող էր հավասարության ավելի լայն հնարավորություն ընձեռել, և եթե այո, փորձում ենք հասկանալ` ինչը կարելի էր այլ կերպ անել։ Այս պրակտիկան օգնում է մեզ ՀԲՆ սկզբունքները ներդնել մեր աշխատանքում մինչ դրա մեկնարկը։  

 

ՀԲՆ բաղադրիչով ընթացիկ ծրագրեր

Բրիտանական խորհուրդն առաջարկում է իրականացնում է մի շարք ծրագրեր ՀԲՆ բաղադրիչով.

 

Քննություններ հատուկ կարիքներ ունեցող անձանց համար

Բրիտանական խորհուրդը երաշխավորում է հավասար հնարավորություններ մեր կենտրոններում քննություններ հանձնողներին, ներառյալ հատուկ կարիքներ ունեցող անձանց։ Քննական կենտրոններում առաջարկում ենք հատուկ պայմաններ և կազմակերպում նախապատրաստություններ եթե թեստ հանձնողներն ունեն տեսողական, լսելու, խոսելու կամ սովորելու դժվարություններ: Անհրաժեշտ տեղեկատվության և տրամադրվող աջակցության մասին կարդացեք այստեղ։ 

Այլ լինքեր