Կենդանի առցանց դասընթացներ | Անհատականացված ուսումնական պլաններ | Գիտակ ուսուցիչներ | Գրանցվիր այսօր
Կազմակերպիր ուսուցումդ, ընտրիր դասացուցակդ և աշխատիր Բրիտանական Խորհրդի՝ աշխարհի տարբեր երկրներում գտնվող ուսուցիչների և աշակերտների հետ։ English Online ծրագիրը հատուկ ստեղծվել է բարելավելու անգլերեն լեզվի ձեր հմտությունները։
- Կազմակերպիր ուսուցումդ և դիր սովորելու նպատակներ։
- Ընտրիր դասացուցակդ և հետևիր առաջընթացիդ՝ կիրառելով ուսուցման մեր ժամանակակից հարթակը։
- Կապվիր և շփվիր Բրիտանական Խորհրդի հմուտ ուսուցիչների և ուսանողների աշխարհասփյուռ համայնքի հետ՝ 55-րոպեանոց առցանց ինտերակտիվ դասերի միջոցով։ .
- Հավաստագրիր ուսուցումդ և ստացիր Բրիտանական Խորհրդի Նվաճման վկայագիր, որն ընդունվում է գործատուների կողմից ամբողջ աշխարհով մեկ։
Սկսիր 7-օրյա անվճար փորձաշրջանից
Ստեղծիր դասացուցակ, որը կլինի ճկուն և հարմարեցված քո բյուջեին և կենսակերպին։ Ընտրիր գրանցման պլան և սկսիր հենց այսօր։
Ի՞նչ կսովորես առցանց դասընթացի ժամանակԻ՞նչ կսովորես առցանց դասընթացի ժամանակ
English Online-ի հետ կարող ես սահմանել քո նպատակները և ըստ այդմ ընտրել դասընթացների բազմազազանությունից՝ սովորել բիզնես կամ առօրյա խոսակցական անգլերեն, լավացնել քերականական, խոսակցական, արտահայտչական հմտությունները և այլն։
Սովորիր՝ կիրառելով մեր ինտերակտիվ հարթակը և կապվիր գլոբալ դասարանին՝ բաղկացած 10 ուսանողներից քեզ հարմար ժամանակ։ Հետևիր առաջընթացիդ թեստերի և առաջադրանքների միջոցով և ստացիր կենդանի պատասխան ուսուցիչներիցդ։
Մեր դասընթացները լավագույնս հարմարեցված են միջինից ցածր անգլերենի իմացության մակարդակ ունեցող ուսանողների համար։ Եթե վստահ չես, թե ինչ մակադրակի է անգլերենի իմացությունդ՝ մի անհանգստացիր։ Կարող ես անցնել անվճար լեզվի մակարդակը ստուգող թեստ English Online-ի հետ։