Շրջանավարտների մրցանակաբաշխություն 2022–23 Պաստառ

Alumni Award մրցանակաբաշխության դիմումների ժամկետն ավարտվեց։ Հաջորդիվ Դուք կստանաք հավելյալ թարմացումներ Ձեր հայտերի վերաբերյալ։

Հայաստանում շրջանավարտների ձեռքբերումների հանրահռչակումը

Երբ բացառիկ անհատները համաշխարհային մակարդակով առաջնակարգ կրթություն են ստանում ՄԹ-ում, դրա ազդեցությունն, ամենայն հավանականությամբ, պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: Շրջանավարտների այս մրցանակը լույս է սփռում այն ազդեցության վրա, որ ՄԹ-ի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստացածները թողնում են ընտրած մասնագիտական ոլորտում և ներկայացնում է պայմանավորված ՄԹ-ում ստացած կրթությամբ այդ ազդեցության եղանակները:

Բրիտանական խորհուրդը տվել է ամբողջ աշխարհում ՄԹ-ի բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած միջազգային շրջանավարտների բացառիկ ձեռքբերումները նշանավորելու հեղինակավոր մրցանակի իններորդ տարվա մեկնարկը:

«Սովորեք ՄԹ-ում» շրջանավարտների այս մրցույթին կարող են դիմել ՄԹ-ից դուրս, ցանկացած այլ երկրում բնակվող շրջանավարտները: Մրցանակակիրները և եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցները կլինեն իրենց ոլորտների այն առաջատարները, որոնք գործի դրած կլինեն ՄԹ-ի համալսարանում ուսումնառության ընթացքի փորձառությունը` իրենց համայնքներին, արդյունաբերություններին և երկրներին դրական փոփոխություն բերելու նպատակով: «Սովորեք ՄԹ-ում» շրջանավարտների մրցանակաբաշխությունը նշանավորում և հանրայնացնում է ՄԹ բարձրագույն կրթության ազդեցությունն ու արժեքը և ավելի է մեծացնում ՄԹ շրջանավարտների և համալսարանների ճանաչելիությունը:

Այս մրցույթին կարող են մասնացել ՄԹ-ից դուրս ցանկացած այլ երկրում այս պահին բնակվող բոլոր շրջանավարտները, որոնք կա՛մ սովորել են ՄԹ-ում` ՄԹ համալսարանական աստիճան շնորհող, պաշտոնապես ճանաչված ուսումնական հաստատությունում նվազագույնը մեկ եռամսյակ կամ կիսամյակ, կա՛մ որոնց ՄԹ համալսարանի կողմից շնորհվել է համալսարանական լրիվ աստիճան և որակավորում (կամ ավելին) արտասահմանում գտնվող տեղական հաստատության միջոցով նախորդ 15 տարիներին:

Կա մրցանակային չորս կարգ.

  • «Գիտության և կայուն զարգացման մրցանակը» նախատեսված է այն շրջանավարտների համար, որոնք առանձնակի ձեռքբերումներ են ունեցել իրենց կարիերայի ընթացքում գիտության և կայուն զարգացման ոլորտներում և կարող են ի ցույց դնել մասնագիտական գործունեության ոլորտում և դրանից դուրս սեփական ձեռքբերումների ազդեցությունն ու մասշտաբը: Գործունեության ոլորտներից են` կլիմայի փոփոխությանն ուղղված գործունեությունը, մաքուր էներգիան, բժշկագիտությունը, կայուն զարգացող քաղաքներն ու համայնքները, ճարտարագիտությունը, արդյունաբերությունն ու շինարարությունը:
  • «Մշակույթ և ստեղծարարություն մրցանակը» շնորհվում է այն շրջանավարտներին, որոնք իրենց ուղին են կերտել արվեստի և մշակույթի ոլորտներում: Մենք որոնում ենք անհատների, որոնք կարող են ի ցույց դնել իրենց արվեստագիտական հնարամտությունը, ազդեցությունը և ստեղծագործականությունը: Աշխատանքի ոլորտները կարող են ներառել` արվեստ, դիզայն, մեդիա և տեսանյութերի արտադրություն, հեռուստատեսություն, երաժշտություն, սպորտ, բլոգերային և վլոգերային գործունեություն, յություբյան ալիքներում ստեղծագործական աշխատանք և հումանիտար ուղղություններ:
  • «Սոցիալական ոլորտում գործունեություն մրցանակը» շնորհվում է այն շրջանավարտներին, որոնք բացառիկ ներդրում և հանձնառություն են ունեցել` սոցիալական դրական փոփոխություն առաջ բերելու և այլոց կյանքը բարելավելու մեջ: Աշխատանքի ոլորտներից են` անհավասարության, աղքատության և սովի կրճատումը, կրթությունն ու մասնագիտական կատարելագործումը, խաղաղությունն ու արդարությունը:
  • «Գործարարության և նորարարության մրցանակը» շնորհվում է այն շրջավարտներին, որոնք ակտիվորեն նախաձեռնում են աճի ներուժ ունեցող նորարարական կամ ստեղծարար նոր գաղափարներ, լուծումներ կամ գործարար հնարավորություններ կամ նպաստում են դրանց` սեփական մասնակցությամբ: Աշխատանքի ոլորտներն են` ձեռներեցությունը, գործարարությունը, տեխնոլոգիաները և ֆինանսները:

Մրցանակներ

Բրիտանական խորհուրդը առաջարկում է £1,500 յուրաքանչյուր կատեգորիայի հաղթող մասնակցին՝ իրենց իսկ ընտրությամբ մասնագիտական զարգացման հնարավորության համար։

Հեղինակավոր շրջանավարտների մրցույթի մրցանակակիրը դառնալու առավելություններից են նաև՝

  • Ձեր միջազգային ճանաչման մակարդակի բարձրացումը համաշխարհային մամուլի և թվային միջոցներով լուսաբանման միջոցով,
  • Ձեր մասնագիտական ցանցի և գործարար կապերի կառուցումը,
  • Միացյալ Թագավորություն մասնագիտական կապեր հաստատելուն ուղղված այցը

Ժամանակացույց

1 սեպտեմբերի, 2022թ. Հայտադիմումների ընդունման մեկնարկ
6 նոյեմբեր, 2022թ. Հայտադիմումների ընդունումն ավարտվում է 23:59-ին (Մեծ Բրիտանիայի ժամանակ)
Նոյեմբեր – դեկտեմբեր 2022թ. Հայտատուների կարճ ցանկի կազմում
Դեկտեմբեր 2022թ. – հունվար 2023թ. Եզրափակիչ դուրս եկած թեկնածուների անունների հրապարակում
Փետրվար 2023թ. Հայաստանում` ազգային մակարդակում անցկացվող մրցույթի հաղթողների հրապարակում և մրցանակաբաշխության արարողության անցկացում
Մարտ – օգոստոս 2023թ. Համաշխարհային մակարդակում եզրափակիչ դուրս եկած թեկնածուների անունների հրապարակում և թվային հարթակում տոնակատարություն
Սեպտեմբեր 2023թ․ Համաշխարհային մակարդակում հաղթողների հրապարակում
Ձմեռ 2023/24թթ. Աշխարհի մակարդակով չորս հաղթողներն այցելում են ՄԹ` մասնագիտական զարգացման հնարավորություններից օգտվելու և իրենց համալսարանների հետ նորից կապ հաստատելու նպատակով:

Հայտադիմումների ընդունումը կսկսվի 2022թ. սեպտեմբերի 1-ին և կավարտվի 2022թ. նոյեմբերի 6-ին: Իրավասու բոլոր դիմորդները կառաջադրվեն Շրջանավարտների համաշխարհային մրցանակի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար:

Շրջանավարտների մրցանակի համար համաշխարհային մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկածների և հաղթողների անունները կհայտարարվեն 2023թ.-ին: Կազմակերպվելիք թվային արշավը կնպաստի այս անհատների անցած ուղու և հաջողության մասին իրացեկման և ճանաչման մակարդակի բարձրացմանը: Մրցանակակիրները կունենան համաշխարհային մակարդակում ավելի ճանաչելի դառնալու, մասնագիտական ցանցերն ընդլայնելու և կարիերայի աճը խթնալու հնարավորություն` Միացյալ Թագավորություն մասնագիտական կապեր հաստատելուն ուղղված այցի միջոցով։

Լրացուցիչ տեղեկությունները կարող եք գտնել այստեղ` study-uk.britishcouncil.org/after-your-studies/alumni-awards.