Պրոֆեսոր Բերի Օ’Սուլիվան

ԱՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՂ, ԼԵԶՎԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ | ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Պրոֆեսոր Բերի Օ’Սուլիվանը ՄԹ լեզուների գնահատման ասոցիացիայի հիմնադիր նախագահն է: Նա դասախոսում է ՄԹ Ռոիհեմփթոնի համալսարանում, Մալայզիայի Տեխնոլոգիական համալսարանում և Լիսաբոնի համալսարանում: Նրան վերջին աշխատանքներից է Aptis թեստի մշակումը:

2016 թվականին Պրոֆեսոր Բերի Օ’Սուլիվանն աշխատել է հասարակական գիտությունների ակադեմիայում:

Դոկտոր Ջեմի Դունլեա

ԱՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՂ, ԼԵԶՎԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ | ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Դոկտոր Դունլեան աշխատում է Բրիտանական խորհրդի մշակած լեզվի թեստերի զարգացմամբ և վավերականության գնահատմամբ: Նա նաև միջազգայնորեն համագործակցում է հետազոտողների և կազմակերպությունների հետ: Բրիտանական խորհրդին միացել է 2013 թվականին: Մինչ այդ Ճապոնիայի Էյկեն հիմնադրամի ավագ հետազոտողն էր: Այս հիմնադրամը մշակել և անցկացնում է EFL քննությունը Ճապոնիայում: Նա 25 տարվա փորձառություն ունի EFL կրթության ոլորտում, նախ որպես ուսուցիչ, այնուհետև որպես թեստերի մշակող, հետազոտող և գնահատող: 

Դոկտոր Վիկտորիա Քլարկ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՍԻԱ | ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Դոկտոր Քլարկը փորձագետ է անգլերենի՝ որպես երկրորդ լեզվի գնահատման ոլորտում: Նա հրատարակել է մի շարք գրքեր GEPT թեստին նախապատրաստվելու վերաբերյալ և այն ներկայացրել է համաժողովներին ողջ աշխարհում: Նա աշխատել է որպես EFL ուսուցիչ և ուսուցիչների վերապատրաստող՝ լեզուների գնահատման ոլորտում մասնագիտանալուց առաջ: Նրա հետաքրքրությունների շրջանակը ներառում է գնահատում, ուսուցում, բանավոր և գրավոր խոսքի գնահատում և առաջադրանքի ամբողջականության մշակում: 

Համաժողովի վարող՝ Ռիչարդ Սփիբի

ԹԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՂ | ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ռիչարդ Սփիբին 2016 թվականի հունիսից  թեստի զարգացման հետազոտող է կարդալու, լսելու, քերականության և բառապաշարի հմտությունների համար: Նրա հիմնական պարտականություններից է տվյալների ուսումնասիրումը, Aptis թեստի հմտությունների գնահատման զարգացումը և մշակումը: