Բրիտանական խորհուրդը Միացյալ Թագավորության մշակութային և կրթական կապերի միջազգային կազմակերպությունն է։ Մենք աջակցում ենք խաղաղությանն ու բարգավաճմանը՝ կապեր, փոխըմբռնում և վստահություն կառուցելով Միացյալ Թագավորության և աշխարհի տարբեր երկրների մարդկանց միջև։
Միացյալ Թագավորության բոլոր չորս ազգությունների ժողովուրդների և այլ երկրների միջև այս կենսական կապերի ստեղծումը օգուտ է բերում բոլորին։ Դա խրախուսում է աշխարհի տարբեր երկրների մարդկանց և կազմակերպություններին այցելել, սովորել և համագործակցել Միացյալ Թագավորության հետ՝ ամրապնդելով նրա գլոբալ հեղինակությունն ու ազդեցությունը և խթանելով տնտեսական աճը։
Միավորելով արվեստի, մշակույթի, կրթության և անգլերենի ոլորտում Միացյալ Թագավորության փորձառությունը մեր գլոբալ ներկայության և անզուգական ցանցերի հետ՝ մենք բացահայտում ենք ներուժը և փոխում կյանքեր։ Մենք օգնում ենք արվեստագետներին կիսվել իրենց յուրօրինակ ձայնով։ Մենք ուսուցիչներին տրամադրում ենք գործիքներ՝ սերունդներ ձևավորելու համար։ Մենք երիտասարդներին տալիս ենք վստահություն՝ փայլելու համար։
Մենք աշխատում ենք կառավարությունների և կրթության, անգլերենի և մշակույթի ոլորտներում մեր գործընկերների հետ՝ հասնելու ավելիին և օգուտ բերելու միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Այս հարաբերությունների հիմքում ընկած է վստահությունը, որը կառուցվում է ժամանակի ընթացքում և ամրապնդվում համատեղ փորձառությունների միջոցով։
Մենք աշխատում ենք ավելի քան 150 երկրներում և ընդգրկում ավելի քան 700 միլիոն մարդ։
Հիմնադրվելով 1934 թվականին՝ մեր կազմակերպությունը Միացյալ Թագավորության բարեգործական հիմնադրամ է, որը կառավարվում է Թագավորական խարտիայով, և հանդիսանում է հանրային մարմին՝ գործելով կառավարությունից անկախ։
Մեր եկամտի մեծ մասը ստացվում է գործընկերային համաձայնագրերից, պայմանագրերից, ուսուցումից և քննություններից, ինչպես նաև բարեգործությունից։ Մենք նաև ստանում ենք նպատակային դրամաշնորհներ ՄԹ կառավարությունից։
Գրեթե մեկ դար մեր առաքելությունն է կառուցել մի աշխարհ, որտեղ մարդիկ կապվում են սահմաններից անդին, և որտեղ վստահությունը տևական փոփոխությունների հիմքն է։ Մի աշխարհ, որտեղ հնարավորություններն անսահման են։
Մենք աշխատում ենք Հայաստանում 2001 թվականից: Յուրաքանչյուր տարի մենք առնչվում ենք հազարավոր ուսանողների, կրթության ոլորտի ներկայացուցիչների, քաղաքականություն մշակողների և արվեստագետների հետ: Մեր աշխատանքի առանցքում է արվեստի և կրթական բարեփոխումների աջակցությունը, ինչպես նաև հնարավորությունների ստեղծումը`
- անգլերենի ուսուցման և դասավանդման չափանիշների բարձրացման
- ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնման
- երիտասարդների անգլերենի և այլ հիմնարար հմտությունների բարելավման, ավելի բարեկեցիկ ապագա, բաց ներառական ու համախմբված համայնքների կառուցման
- ստեղծարար ձեռներեցների և քաղաքականություն մշակողների կարողությունների բարելավման, Հայաստանում կայուն և կենսունակ ստեղծարար ոլորտի խթանման
- ներառական արվեստի խրախուսման, հաշմանդամություն ունեցող անձանց, այլ խոսցելի խմբերի համար հնարավորությունների ստեղծման
- բարձրագույն կրթական հաստատությունների հետ գործընկերություններ ձևավորելու միջոցով, որոնք կխթանեն բարձրակարգ կրթության միջազգայնացումն ու ձեռնարկատիրական կրթությունը։