Անգլերենի դասավանդման համար տրվող միջազգային մրցանակ
Էլթոնս մրցանակը շնորհվում է անգլերենի դասավանդման և ուսուցման ոլորտում նորարարական մոտեցումներ առաջարկող և կիրառական նշանակություն ունեցող ռեսուրսների, հրապարակումների, նախագծերի, հավելվածների կամ հարթակների ստեղծման համար։
Մրցանակը կարող է շնորհվել նաև այն կազմակերպություններին, խմբերին և անհատներին, որոնց մշակած մոտեցումները կարող են ապագայում ձևավորել անգլերենի դասավանդման և ուսուցման նորարարական մեթոդներ:
Դիմումների ընդունման փուլն ավարտված է: Այցելելք մեր English Agenda կայք մրցանակակիրների ընտրության մասին ավելին իմանալու համար:
Մրցանակային անվանակարգեր
Նորարարական դասընթաց, որը ենթադրում է դասընթացի թարմ բովանդակություն, ձևաչափ և մեդիա նյութերի կիրառում, որոնք կօգնեն սովորողներին բարելավել անգլերենի իմացության մակադակը:
Դասավանդման ռեսուրսների նորարարություն. կարող են ներառել այնպիսի ռեսուրսներ, որոնք կօգնեն անգլերեն դասավանդողներին ուսուցիչների վերապատրաստման, կրթության կամ շարունակական մասնագիտական զարգացման միջոցով:
Ուսուցողական նյութերի նորարարություն անվանակարգում կարող են ընդունվել այնպիսի ծառայություններ, գործողություններ, նյութեր կամ աշխատանքներ, որոնք նորարարական մեթոդներով կբարելավեն սովորողների անգլերենի իմացությունը, ներառյալ բառապաշարը, քերականությունը, խոսքի սահունությունը և այնպիսի հմտություների զարգացումը, որոնք կխթանեն լեզվի ուսուցումը սովորելու, աշխատանքի կամ ամենօրյա շփման ժամանակ:
Թվային նորարարություն, որը ենթադրում է տեխնոլոգիայի կամ մեդիա նյութերի կիրառում, առկա տեխնոլոգիաների նորովի օգտագործում, որը կապահովի անգլերենի բարձրորակ ուսուցում:
Տեղական նորարարություն (Քեմբրիջ Անգլերենի Գնահատման գործընկերությամբ). այնպիսի ռեսուրսների և նախագծերի մշակում, որոնք միտված կլինեն անգլերենի դասավանդման որակի բարձրացմանը՝ կոնկրետ տարածքի, երկրի կամ տարածաշրջանի մակադակով: