Լեզվի իմացությունը ստուգելու հեշտ միջոց 

Միացե՛ք միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհով և հանձնե՛ք EnglishScore թեստը, ծախսելով ընդամենը 40 րոպե Ձեր անգլերենի իմացությունը ստուգելու և գնահատականը բարելավելու համար: Հավելվածի միջոցով կարող եք ստուգել Ձեր անգլերենի մակարդակը, կիսվել Ձեր արդյունքներով ընկերների հետ կամ ձեռք բերել վկայագիր:

Ի՞նչ է տալիս EnglishScore թեստը

EnglishScore-ը անգլերենի մակարդակը արագ և ճշգրիտ ստուգող թեստ է: Այն գնահատում է քերականության, բառապաշարի, ընթերցանության և լսելու հմտությունները և կարող է օգտագործվել ինքնազարգացման, անգլերենի իմացության մակարդակը գործատուին ներկայացնելու կամ IELTS թեստին պատրաստվելու համար:

Ինչպե՞ս օգտվել EnglishScore հավելվածից 

  • հանձնե՛ք անվճար թեստ մինչև 40 րոպե ժամանակահատվածում:
  • անմիջապես ստացեք Ձեր գնահատականը: 

EnglishScore թեստի մասին 

Թեստը տալիս է տոկոսային միավոր չորս հմտություններից յուրաքանչյուրի համար: Այն գնահատում է Ձեր մակարդակը A2 (տարրական) մինչև C1 (բարձր)  CEFR (Լեզուների իմացության  համաեվրոպական համակարգի) սադղակով:  

Թեստը ավարտելուց հետո կարող եք`

  • դիտել Ձեր արդյունքները ինտերակտիվ հավելվածի միջոցով 
  • գնել վկայագիրը և ներկայացնել Ձեր ձեռքբերումները 
  • ներրբեռնել Ձեր վկայագիրը LinkedIn հարթակում կամ պատճենը տրամադրել Ձեր գործատուին
  • ստուգել Ձեր առաջընթացը, երբ պատրաստվում եք քննության
  • ուսումնասիրել այլ դասընթացներ `օգտվելով անհատականացված առաջարկներից

Ինչո՞վ է արժեքավոր Ձեր թեստը 

Հնարավորություն կունենաք ձեռք բերել վկայագիր գործատուին Ձեր անգլերենի իմացության մակարդակը փաստելու համար:

Հիմնվելով Ձեր արդյունքների վրա, EnglishScore թեստը կառաջարկի նաև Բրիտանական խորհրդի այլ դասընթացներ, ինչի շնորհիվ կկարողանաք հետագայում կատարելագործել անգլերենի հմտությունները:

Այլ հղումներ