Aptis for teens

Ողջ աշխարհում անգլերեն սկսում են սովորել վաղ հասակից, ինչը մեծ պահանջարկ է ստեղծում անգլերենի գնահատման համար: Դպրոցներն ու ծնողներն անգլերենի իմացությունը համարում են բացառիկ կարևորության անհրաժեշտություն:

Ի՞ՆՉ Է Aptis պատանիների համար թեստը

  • Aptis պատանիների համար թեստը կազմել է Բրիտանական խորհուրդը հատուկ պատանիների համար` ներգրավելով նրանց հետաքրքիր թեմաներ ու հարցեր:  
  • Կազմված լինելով 13-15 տարեկան պատանիների համար` այն հնարավորություն է տալիս ստուգել գիտելիքները և ստանալ արդյունքներ:   
  • Հարցերը վերաբերում են պատանիների առօրյային ու ապրելակերպին` սոցիալական մեդիա, դպրոցական կյանք, սպորտ և այլն: Այս մեթոդը հնարավորություն է տալիս ամբողջովին ստուգել պատանիների գիտելիքները: 
  • Aptis պատանիների համար թեստը կարող է օգտագործվել կրթական գործընթացի ժամանակ` արդյունավետորեն ստուգելով առաջընթացը: 

Ո՞ՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

  • Միջնակարգ դպրոցները
  • Կրթության նախարարությունները
  • Լեզվի դպրոցները
  • Ուսուցիչները
  • Երկլեզու ուսուցում իրականացնող դպրոցները

Ո՞րոնք Են ԹԵՍՏԻ ընձեռած հնարավորությունները

  • Գնահատեք ձեր ուսանողներին: 
  • Գնահատեք թեստը հանձնելու պատրաստակամությունը: 
  • Գնահատեք նրանց` կրթությունը շարունակելու ցանկությունը:
  • Բացահայտեք ուսուցման մեթոդների ուժեղ և թույլ կողմերը:
  • Գնահատեք ձեր ծրագրերը: 
  • Գնահատեք ուսանողների առաջընթացը:

Յուրաքանչյուր հմտություն գնահատվում է 0-50 բալային համակարգով: Եթե դուք ստուգում եք բոլոր չորս հմտությունները, ապա կարող եք հասկանալ ձեր իմացությունն ըստ CEFR-ի սանդղակի: 

Ինչպես նաև