Date
Չորեքշաբթի 10. June 2020. -
17:00 մինչև 18:00
Վայր
Առցանց քննարկում

Բրիտանական խորհրդի #ՄնաՏանը ծրագրի շրջանակում առաջարկում ենք առցանց քննարկումների շարք, որի ընթացքում երկխոսություն կծավալենք բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրների շուրջ, հնարավորություն ընձեռելով կապ հաստատել և փորձով փոխանակվել գործընկերների հետ աշխարհի տարբեր ծայրերից։

Այս շաբաթ քննարկման թեման էր` ինչպե՞ս են համալսարաններն ապահովում հեռավար ուսուցման որակը։  

Առցանց դասավանդումը դա միայն Zoom կամ Microsoft Teams հարթակներից օգտվելը չէ։ Ուսուցման վիրտուալ հարթակի հետ մեկտեղ, համալսարանները դիտարկում են առցանց դասավանդման մանկավարժական, մեթոդական նոր գործիքների և մոդելների ներմուծումը, որի նպատակն է լինելու հնարավորինս մեծացնել վիրտուալ կրթական միջավայրի արդյունավետությունը։    

Միացե՛ք մեր ինտերակտիվ քննարկմանը  և ծանոթացե՛ք թեմայի վերաբերյալ տարբեր համալսարանների և կրթության որակի ապահովման գործակալությունների փորձին։ Քննարկման վերջում կարող եք լսել բանախոսների պատասխանները մասնակիցների բարձրացրած հարցերին։  

Բանախոսների մասին 

Մոդերատոր Այսեն Գուվեն - Բրիտանական խորհրդի Թուրքիայի մասնաճյուղի կրթական ծրագրերի տնօրեն։ Նա Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում անգլերենի դասավանդման որակի բարելավմանն ուղղված մեծ փորձառություն ունի, ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ՄԹ գործընկեր հաստատությունների հետ։   

Դուգլաս Բլեկստոկ  - ՄԹ Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալության գործադիր տնօրեն։ Նրա գործունեության թիրախում է Միացյալ Թագավորությունում բարձրագույն կրթության ոլորտում ընթացիկ քաղաքականության, ընթացակարգերի և որակի փոփոխման մշակումները։ 

Դիանա Լորիլարդ - Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր։ Նա առաջնորդում է արտաքին ֆինանսավորմամբ գիտական նախագծերի, ուսուցման դիզայնի աջակցության մշակումն ու ծրագրային ապահովումը։ 

Մուզաֆեր Էլմաս - Թուրքիայի Բարձրագույն կրթության որակի ապահովման խորհրդի առաջին նախագահ։ Նրա ղեկավարությամբ Բարձրագույն կրթության որակի ապահովման խորհուրդը  դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ։ 

Իրմա Գրձելիձե - Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Որակի ապահովման գրասենյակի ղեկավար։ Նրա գործունեության կենտրոնում է բարձրագույն կրթության որակի ներքին կառավարումը (IQM):  2015 թ-ից նա «Էրազմուս պլյուս» ծրագի շրջանակում ներգրավված է եղել որպես բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների փորձագետ։