Ջերեմի Հարմեր
Date
Ուրբաթ 10. Նոյեմբեր 2017. - 19:00 մինչև Կիրակի 12. Նոյեմբեր 2017. - 14:30

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն ուրախ է հայտարարել, որ ուսուցիչների վերապատրաստման 2017թ.-ի իր ծրագրի շրջանակներում Հայաստանում կհյուրընկալի ուսուցիչներ վերապատրաստող անվանի և հանրաճանաչ մասնագետ, գրող և բանախոս Ջերեմի Հարմերին: Վերջինս նոյեմբերի 10-ից 12-ը կվարի զրույցներ և վերապատրաստման սեսիաներ Հայաստանում անգլերեն դասավանդողների համար: 

Ո՞վ է Ջերեմի Հարմերը

Ջերեմի Հարմերը փորձառու ուսուցիչ է, ուսուցիչներ վերապատրաստող, ինչպես նաև մի շարք մեթոդական աշխատանքների, սովորողների համար նախատեսված գրականության և դասագրքերի հեղինակ: Իր հեղինակությանն են պատկանում «The Practice of English Language», «How to Teach English and Essential Teacher Knowledge» (Pearson) և «Trumpet Voluntary and Solo Saxophone» (Cambridge University Press) գրքերը: Նա Jetstream գրական խմբի անդամ է, որը նոր դասընթաց է՝ նախատեսված չափահասների համար:

Ջերեմին նաև TESOL մագիստրոսական ծրագրի ուսումնական ծրագրի համակարգողն է և դասախոս Նյու-Յորքի Նյու Սքուլ համալսարանում և ժամանակ առ ժամանակ դասախոսություններ է անցկացնում Նորվիչի Լեզվի Կրթության Ինստիտում (NILE):

Բացի անգլերենի դասավանդումից Ջերեմին զբաղվում է նաև երաժշտությամբ:

Օրակարգ

Ջերեմի Հարմերը կվարի հետևյալ հինգ սեսիան՝

Օր Ժամ Թեմա Վայր

Ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017թ.

19:00 - 20:30

Մուգ ապակու միջով. արդյո՞ք անգլերենի դասավանդումը ունի ապագա Անի պլազա հյուրանոց

Շաբաթ, 11 նոյեմբերի, 2017թ.

12:00 - 13:15

Ես չեմ դասավանդում պատասխաններ Անի պլազա հյուրանոց
 

14:15 - 15:30

Պատումներ և վերապատումներ. պատմվածքների հրաշքը անգլերենի դասավանդման մեջ Անի պլազա հյուրանոց

Կիրակի, 12 նոյեմբերի, 2017թ.

11:00 - 12:15

Սուրբ նվեր թե՞ հավատարիմ ծառա. կենտրոնացումը և ստեղծարարությունը դասարանում Անի պլազա հյուրանոց
 

13:15 - 14:30

Արդյո՞ք ամեն ինչ համախմբված է ներկայում: Ինչու՞ են դասերը խառնված կարողություն և ի՞նչ կարող ենք անել այդ դեպքում: Անի պլազա հյուրանոց

Մասնակցությունը

Բոլոր սեսիաները բաց են հետաքրքրված ուսուցիչների ու մանկավարժների համար: Միջոցառման մուտքն անվճար է: Հարկավոր է գրանցվել նախապես՝ լրացնելով մեր առցանց գրանցման ձևաթուղթը: Խնդրում ենք այցելել այստեղ, նշել Ձեր տվյալները, ինչպես նաև, որ սեսիաներին եք ցանկանում մասնակցել: Գրանցման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 3-ն է, ժամը՝ 18:00-ը:    

  • Կարևոր նկատառում 1. Եթե առցանց գրանցման ընթացքում ձեզից պահանջվի ծածկագիր, ապա խնդրում ենք ծանոթանալ գրանցման ուղեցույցին, որը կարող եք ներբեռնել ստորև:
  • Կարևոր նկատառում 2. Բոլոր սեսիաներն անցկացվելու են անգլերեն:  
  • Կարևոր նկատառում 3.  Քանի որ միջոցառման սրահների տարածքը սահմանափակ է, նախատեսված գրանցումների թիվը գերազանցելու դեպքում՝ առաջնահերթություն կտրվի ավելի վաղ ժամանած մասնակիցներին: 

 Մասնակցության վկայական 

Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայական Բրիտանական խորհրդի կողմից՝ Ջերեմի Հարմերի ստորագրությամբ:  

  • Կարևոր նկատառում 1. Յուրաքանչյուր մասնակից կստանա մեկ վկայական՝ անկախ այցելած սեսիաների թվից: Մասնակցած սեսիաների անվանումները նշված կլինեն վկայականի վրա:  
  • Կարևոր նկատառում 2. Վկայական ստանալու համար յուրաքանչյուր գրանցված սեսիային մասնակցությունը պարտադիր է:   
  •  Կարևոր նկատառում 3. Մասնակցության վկայականը կտրվի միջոցառման ավարտին էլեկտրոնային տարբերակով՝ կայքի միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ առանց Բրիտանական խորհրդի կնիքի, վկայականն անվավեր է համարվում: Մասնակիցները  կարող են այն տպել A4 ֆորմատի (130 գրամ) թղթի վրա և վավերացնել Բրիտանական խորհրդի կնիքով՝ այցելելով մեր գրասենյակ:  
  • Կարևոր նկատառում 4. Հաշվի առնելով անցկացվելիք սեսիաների թեմաների փոխկապվածությունը, Բրիտանական խորհուրդը խրախուսում է հետաքրքրվող անձանց մասնակցել հնարավորինս շատ սեսիաների՝ առավելագույն օգուտ քաղելու համար:  

Միջոցառման օրերին 

Գրանցված բոլոր մասնակիցները պետք է այցելեն միջոցառման վայրը սեսիան սկսելուց առնվազն 30 րոպե առաջ, որպեսզի տեղում արագ կերպով վերագրանցվեն:  

Սեսիաները սկսվելու են ուղիղ նշված ժամերին:   

 Տարածքի հասանելիությունը 

Միջոցառման անցկացման համար ընտրված երկու վայրը  հասանելի է անվասայլակով տեղաշարժվող կամ անվասայլակից օգտվող անձանց համար: