Բրիտանական խորհուրդը, Կինեմատոգրաֆիստների միությունը և GAIFF Pro-ն հրավիրում են ձեզ մասնակցելու սցենարի զարգացման հինգօրյա աշխատարանի, որը կվարի Փոլ Ֆրեյզերը: Աշխատարանը տեղի կունենա նոյեմբերի 19-23-ը Կինեմատոգրաֆիստների միության Բուխարու սրահում:
Աշխատարանին կարող են մասնակցել սկսնակ սցենարիստները, որոնք ունեն ամբողջական կամ կիսատ սցենարներ և տիրապետում են բազային անգլերենի: Դիմելու համար անհրաժեշտ է GAIFF Pro- ի էլ. հասցեին ուղարկել ինքնակենսագրականը և ֆիլմի գաղափարի մեկէջանոց նկարագիրը: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային եղանակով։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 11-ն է:
Աշխատանքային լեզուն կլինի անգլերենը` զուգահեռ հայերեն թարգմանությամբ:
Աշխատարանը տեղի է ունենում Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018-ի շրջանակներում: