Date
Չորեքշաբթի 20. Մայիս 2020. -
17:00 մինչև 18:00
Վայր
Առցանց քննարկում

#Տանը Բրիտանական խորհրդի հետ ծրագրի շրջանակում առաջարկում ենք առցանց քննարկումների շարք, որի ընթացքում երկխոսություն կծավալենք բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրների շուրջ, հնարավորություն ընձեռելով կապ հաստատել և փորձով փոխանակվել գործընկերների հետ աշխարհի տարբեր ծայրերից։ Մայիսի 20-ին նախատեսված քննարկման թեման էր «Առցանց գնահատման հեռանկարները համալսարաններում»։  

Կովիդ-19-ը մեծ ազդեցություն է թողել աշխարհի տարբեր համալսարանների գործունեության վրա։ Բազմաթիվ հարցեր բարձրացվեցին մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում համալսարանների պատրաստվածության և նոր մոտեցումներին համապատասխանելիության առումով։ Դրանց թվում է դասավանդման և ուսուցման հեռավար եղանակները, ինչպես նաև առցանց գնահատումը։ 

Քննարկման ընթացքում կանդրադառնանք, թե առցանց գնահատման ինչ հնարավորություններ ու մոտեցումներ կարող են կիրառվել, նորարարական լուծումներից բացի, որո՞նք են այն հիմնական մարտահրավերները,  այդ թվում տեխնոլոգիաների հասանելիության, տեղեկատվության անվտանգության և ամբողջականության տեսանկյունից։ Կանդրադառնանք նաև գնահատման տեխնոլոգիական լուծումների հնարավոր ազդեցությանը դասավանդման և ուսումնառության վրա։ 

Քննարկման ավարտին մասնակիցները կարող են հարցեր ուղղել բանախոսներին

 Բանախոսների մասին 

  • Մոդերատոր Վիկտորիա Կլարկ -  Գնահատման լուծումներ գլոբալ նախաձեռնության տնօրեն, Բրիտանական խորհուրդ 
  • Դոկտոր Պատրիկ Բաան - Ուսուցման ծրագրերի ավագ խորհրդատու, Advance HE 
  • Պրոֆեսոր Յոլամ Քալման  - Մենեջմենթի և տնտեսագիտության բաժնի ղեկավար, Իսրայելի բաց համալսարան 
  • Պրոֆեսոր Բարի Օ՛Սուլիման - Գնահատման հետազոտությունների և զարգացման ղեկավար, Բրիտանական խորհուրդ