Date
Երկուշաբթի 11. Հոկտեմբեր 2021. մինչև Շաբաթ 12. Փետրվար 2022.

Հոկտեմբերի 11-ից փետրվարի 12-ը «Ուսում ՄԹ-ում» առցանց կրթական ցուցահանդեսի շրջանակում մեզ կմիանան Միացյալ Թագավորությունից ավելի քան 30 համալսարան։ Դուք կարող եք ամրագրել անհատական  առցանց հանդիպումներ համալսարանների ներկայացուցիչների հետ և մասնակցել վեբինարների, որոնց ընթացքում կարող եք ստանալ Միացյալ Թագավորությունում ուսումը շարունակելու Ձեր բոլոր հարցերի պատասխանները։ Բացի այդ, կիրազեկվեք ՄԹ ներգաղթի նոր քաղաքականության մասին, կտեղեկանաք կառավարության կամ մասնակից ՄԹ համալսարանների կողմից առաջարկվող կրթաթոշակների և դիմելու կարգի մասին։ 

 Կարևոր ամսաթվեր 

  • Հոկտեմբերի 11-15, 2021թ. - Ուսում ՄԹ-ում վեբինարներ։ Մինչ համալսարանների ներկայացուցիչների հետ հանդիպումը  կարող եք մասնակցել վեբինարների` ծանոթանալու առկա կրթաթոշակներին և դիմելու կարգին։  
  • Հոկտեմբերի 25 - նոյեմբերի 3, 2021թ.  Ուսում ՄԹ-ում։ Ծանոթացե՛ք ՄԹ համալսարանների առաջարկին առցանց։ Սա տասնօրյա միջոցառում է, որը ընթացքում կարող եք ամրագրել անհատական հանդիպում մասնակից ՄԹ համալսարանների ներկայացուցիչների հետ։ Համալսարանները նույնպես կարող են անցկացնել վեբինարներ, որոնց ընթացքում կարող եք ծանոթանալ ՄԹ-ում ուսանողական կյանքին։ Թեմաները ներառում են բյուջեի կառավարում, կյանքը Միացյալ Թագավորությունում, ինչպես գրել հետաքրքրության նամակ և այլն։ 
  • Փետրվարի 8-12,  2022թ. Ուսում ՄԹ-ում։ Ծանոթացե՛ք ՄԹ համալսարանների առաջարկին առցանց։ – Եթե բաց եք թողել հոկտեմբերին և նոյեմբերին ծրագրված ցուցահանդեսը, անհանգստանալու կարիք չկա։ Մենք կկազմակերպենք հնգօրյա միջոցառում, որի ժամանակ կարող եք հարցեր ուղղել Ձեր նախընտրած համալսարանի ներկայացուցչին` անհատական առցանց հանդիպման ընթացքում։ 

Գրանցվել կարող եք այս հղումով` https://study-uk-events-we.britishcouncil.org/

Գրանցումն անվճար է և հասանելի է հետևյալ երկրների ուսանողների համար` Ռուսաստան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքիա, Ուկրաինա, Իսրայել, Ալբանիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բոսնիա և Հեցեգովինա, Կոսովո, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո և Սերբիա։  

Ովքե՞ր կարող են միանալ այս միջոցառմանը

Կրթական ցուցահանդեսը բաց է մասնակցության համար բոլոր ուսանողների, կրթության խորհրդատուների, ուսուցիչների և ծնողների համար, ովքեր հետաքրքրված են` 

  • բակալավրի, մագիստրոսի կա հետբուհական կրթությամբ
  • պարբերական այցելություններով ՄԹ կամ առաջին անգամ են այցելելու արտերկիր
  • որևէ մասնագիտական ոլորտով և ունեն նախընտրած համալսարան, ուր ցանկանում են դիմել և դժվարանում են սկսել գործընթացը։ Այս միջոցառումը հնարավորություն կտա ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը անմիջապես համալսարանի ներկայացուցչից կամ փորձագետից։ 

Ի՞նչ է սպասվում միջոցռման ընթացքում 

Գրանցվելուց հետո Դուք կկարողանաք` 

  • մասնակցել առանձին թեմաներով կամ ընդհանուր կարիերայի վերաբերյալ վեբինարների
  • ամրագրել անհատական  առցանց հանդիպումներ համալսարանների ներկայացուցիչների հետ
  • իմանալ ՄԹ-ում ապրելու  և սովորելու մոտավոր ծախսերի, ներառյալ կրթաթոշակների և ֆինանսավորման այլ տարբերակների մասին 
  • ծանոթանալ ուսանողական վիզաների նոր պայմաններին 
  • լսել խորհուրդներ դիմումի լրացման վերաբերյալ
  • տեղեկանալ ՄԹ-ում ուսանելու համար անգլերենի պահանջվող մակարդակի մասին 
  • հարցեր ուղղել, ստանալ պատասխաններ և սկսել պլանավորել Ձեր կրթական ճանապարհորդությունը դեպի ՄԹ 

Ինչպե՞ս մասնակցել 

Սեղմե՛ք գրանցման կոճակը և լրացրե՛ք դիմումը, տրամադրելով Ձեր տվյալները, կրթությունն ու հետաքրքրությունը։ Դուք կստանաք գրանցումն հաստատող նամակ առցանց հարթակ այցելելու և մասնակից համալսարանների, կրթաթոշակների և այլ հետաքրքրող թեմաների մասին ավելին իմանալու համար։