ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ APTIS ԹԵՍՏԸ
- Թեստը համակարգում եք դուք: Մենք ձեզ տրամադրում ենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի դուք կարողանաք թեստն իրականացնել ինքնուրույն ձեզ հարմար ժամանակ: Դուք կարող եք հետևել առաջընթացին և ստանալ արդյունքները:
- Թեստը համակարգում ենք մենք: Մենք հասկանում ենք, որ դուք կարող եք ժամանակ չունենալ թեստն անցկացնելու համար, ուստի մենք կարող ենք այն կազմակերպել ձեր փոխարեն: Մենք կարող ենք հետևել ընթացքին` ապահովելով արդյունավետ պայմաններ:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Աղյուսակային միավորները (0-50) տրվում են յուրաքանչյուր հմտության գնահատման արդյունքում:
Դուք կարող եք ստանալ ինչպես անհատական, այնպես էլ խմբային արդյունքերը, ինչը հնարավորություն է տալիս գնահատել առաջընթացը: