Դիմելու վերջնաժամկետ՝ 2020թ․ փետրվարի 4
Եթե ներգրավված եք գնահատման հետազոտական աշխատանքներում, մեր Գնահատման հետազոտության մրցանակներն ու դրամաշնորհները կարող են Ձեզ հետաքրքրել։ Այս մրցանակները շնորհվում են լեզվի գնահատման ոլորտում ձեռքբերումների ու նորարարության համար և աջակցում են մեր հետազոտական գործունեությանն աշխարհում։
Մրցանակներն ու դրամաշնորհները նախատեսված են գնահատման ոլորտում հետազոտություններով զբաղվող ուսանողների ու ավելի փորձառու հետազոտողների համար:
Առաջարկում ենք չորս ուղղություն, որոնց կարող եք դիմել․
- Գնահատման հետազոտության դրամաշնորհներ․ ստեղծված են խթանելու հետազոտությունը լեզվի գնահատման ոլորտում, ինչը կարևոր ազդեցություն է ունենալու ապագայում գնահատման գործունեության վրա։
- Գնահատման հետազոտության մրցանակներ․ ստեղծված են աջակցելու ուսանողների աշխատանքին, որոնք հետազոտություններ են իրականացնում գնահատման ոլորտում։
- Գնահատման միջազգային մրցանակ․ շնորհվելու է անհատական աշխատանքի՝ միջազգային ասպարեզում լեզվի գնահատման գերազանցության առաջմղման համար։
- Գնահատման ոլորտում նորարարության մրցանակ․ շնորհվելու է անհատի կամ կառույցի, որոնք լեզվի զարգացման, մատուցման և ամրապնդման ոլորտում հանդես են գալիս նշանակալի նորարար գաղափարներով։
Առաջարկներն ուսումնասիրելու են գնահատման և/կամ կիրառական լեզվաբանության ոլորտում միջազգային փորձագետները, ինչպես նաև Բրիտանական խորհրդի գնահատման հետազոտության խմբի անդամները։
Չորս ուղղություններից յուրաքանչյուրի և դիմելու կարգի մասին ավելին իմանալու համար այցելեք մեր կենտրոնական կայք։