What is Aptis
  • Aptis-ը տրամադրում է արդյունավետ, ճշմարիտ արդյունքներ: Օգտագործելով այդ տվյալները` կարող եք կայացնել տեղին որոշումներ աշխատակիցներ ընդունելիս կամ զարգացման ծրագիր մշակելիս:  
  • Aptis-ը ճկուն թեստ է, որը հնարավորություն է տալիս արագորեն ստուգել հմտությունները:  
  • Այն հնարավորություն է տալիս ստուգել հմտությունները ձեր կարիքներին համապատասխան և ստանալ արագ արդյունքներ: 

ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱԶՄՎԱԾ ԹԵՍՏԸ: 

  • Aptis-ն ստուգում է քերականության, բառապաշարի և խոսակցականի իմացությունը (գրավոր, բանավոր, լսել, ընթերցանություն): Թեստ հանձնողը կատարում է քերականության և բառապաշարի հարցերը, այնուհետև ստուգում իրեն անհրաժեշտ այլ հմտություն` ըստ ընտրության:  

  • Թեստն սկսվում է ընդհանուր հարցերով, այնուհետև շարունակվում ավելի բարդ հարցերով: Յուրաքանչյուր բաժին ստուգում է անգլերենի մակարդակը  A1-ից C

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ APTIS ԹԵՍՏԸ:

Դուք կարող եք ընտրել ստուգել բոլոր հմտությունները (գրավոր, բանավոր, լսել, ընթերցանություն) կամ էլ միայն մեկը, որն առավել համապատասխան է ձեր կազմակերպության կարիքներին:  

Գուցե դուք հետաքրքրված եք ստուգել միայն բանավորի և գրավորի գիտելիքները, կա՞մ գուցե ցանկանում եք ստուգել բոլոր հմտությունները:  Մեր թիմը կարող է ձեզ խորհուրդ տալ` ընտրելու ձեզ հարմար տարբերակը: 

Aptis-ն այն թեստն է, որը կարող է ձեր կարիքներին համապատասխան լուծումներ առաջարկել:  

APTIS-Ի ՏԵՍԱԿՆԵՐԸ

APTIS GENERAL

Aptis General-ը հենքային թեստ է: Այն կարող է համապատասխանեցվել ձեր կազմակերպության կամ բիզնեսի կարիքներին, ինչպես նաև ստուգել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են:  

APTIS ADVANCED

Aptis-ն անգլերենի ստուգման նորարար մեթոդ է, որը գնահատում է լեզվի իմացության չորս հմտությունը` ընթերցանություն, գրավոր, լսել և բանավոր: Այն ստուգում է լեզվի իմացությունը B1-C2 մակարդակների համար:

APTIS ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Aptis ուսուցիչների համար թեստը մշակվել է կրթության ոլորտում աշխատող մասնագետների համար:  

Իմացեք ավելին Aptis ուսուցիչների համար թեստի մասին:

APTIS ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Aptis պատանիների համար թեստը նախատեսված է 13-15 տարեկանների համար: Այն նախատեսված է ստուգելու պատանիների լեզվի իմացությունը: 

Իմացեք ավելին  Aptis պատանիների համար թեստի մասին:

Այլ լինքեր