Շատ կարևոր է կարդալ և ընդունել IELTS քննության պայմաններն ու դրույթները գրանցման ժամանակ:

Պայմաններն ու դրույթներն առկա են նաև Notice to Candidates բաժնում, որը ներառված է գրանցման մեջ: 

Պայմաններն ու դրույթները պարունակում են կարևոր տեղեկատվություն և մանրամասներ քննության օրվա մասին, այդ թվում`

  • քննության օրվա պայմանները,
  • ինչ կարելի է տանել քննասենյակ,
  • քննության կանոնները, որոնք պետք է պահպանել,
  • քննության անվտանգությունը,
  • ինչ կարելի է սպասել քննության արդյունքների ընթացքից,
  • չեղարկել քննությունը,
  • ինչպես են կիրառվում Ձեր տվյալները:

Գրանցման ընթացքում ստորագրելով համաձայնագիրը` դուք հաստատում եք, որ կարդացել եք պայմաններն ու դրույթները և համաձայն եք դրանց :

Կարևոր է իմանալ

IELTS քննության ընթացքում շատ կարևոր է անվտանգությունը: Քննությունից առաջ մասնակիցների լուսանկարվելը պարտադիր է : Լուսանկարներն արվում են քննական ծրագրերի անձնակազմի կողմից հիմնական քննության օրը: Խնդրում ենք, ծանոթանալ լուսանկարման հրահանգներին, որոնք ստանում եք քննությանը գրանցվելուց հետո:

Հետաձգել քննության օրը

Քննության օրը հնարավոր է հետաձգել, բայց հարկավոր է դիմել հաստատված քննության ամսաթվից  առնվազն հինգ  շաբաթ առաջ: Հարկավոր է ներկայացնել վճարման անդորրագիր և լրացնել դիմումի ձևը, որը կարող եք ներբեռնել ստորև: Հարցերի դեպքում, խնդրում ենք, գրել exams@britishcouncil.am: Քննության օրվա հետաձգման համար գանձվում է քննության վճարի  25% չափով վարչական գումար:

Չեղարկել քննությունը

Կարող եք չեղարկել քննության օրը, բայց հարկավոր է դիմել հաստատված քննության ամսաթվից առնվազն հինգ շաբաթ առաջ: Հարկավոր է  լրացնել համապատասխան դիմումի ձևը, որը կարող եք ներբեռնել ստորև: Հարցերի դեպքում, խնդրում ենք, գրել exams@britishcouncil.am

Խնդիրների բարձրաձայնման քաղաքականություն

Բրիտանական խորհուրդն ստանձնել է համապատասխանել էթիկայի և իրավունքի բարձրագույն չափանիշներին և զրոյական հանդուրժողականություն է դրսևորում հակաօրինական և հանցավոր գործունեության հանդեպ կազմակերպության մեջ առհասարակ և քննական գործունեության մեջ հատկապես: Այն հնարավոր դարձնելու համար մենք սահմանել ենք Խնդիրների բարձրաձայնման քաղաքականություն, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ կարողանան բարձրաձայնել ոչ պատշաճ գործունեության մասին` գաղտնիության սկզբունքի պահպանմամբ: 

Հակաօրինական և հանցավոր գործունեության օրինակներ են երեխաների հանդեպ բռնությունն ու շահագործումը, գողությունը, խարդախությունը, խաբեության միջնորդությունը, կեղծ հաշվապահությունը, ռեսուրսների չարաշահումը, կաշառքի ընդունումը, բախվող շահերը գաղտնի պահելը, օրենսդրական պահանջների խախտումները, ինչպես նաև սույն քաղաքականության և Բրիտանական խորհրդի այլ քաղաքականությունների խախտումը:

Եթե Դուք տեղեկացել եք, կամ կասկած ունեք որևէ լուրջ խախտման վերաբերյալ, ապա պետք է անմիջապես հայտնեք այդ մասին Քննական ծրագրերի ղեկավարին կամ քննական թիմի որևէ այլ անդամի: Մի՛ առերեսեք կասկածյալ անձի հետ, մի՛ քննարկեք խնդիրն այլ գործընկերների, Բրիտանական խորհրդից դուրս այլ անձանց հետ, և մի՛ անցկացրեք Ձեր անձնական հետախուզությունը:

Եթե Դուք չեք կարող խնդիրը քննարկել Քննական ծրագրերի ղեկավարի հետ, կամ քննարկման արդյունքում դեռ ունեք խնդիրներ, ապա Դուք կարող եք այդ մասին տեղեկացնել Բրիտանական խորհրդի տնօրենին` գրելով exams@britishcouncil.am:

Ի գիտություն՝

 

Եթե Դուք ցանկանում եք գաղտնի պահել Ձեր ինքնությունը, ապա այն չի բացահայտվի առանց Ձեր թույլտվության, բացառությամբ դատական կարգով բացահայտելու պահանջին ի պատասխան: Բարձրացված խնդիրները չպետք է հետապնդեն անձնական վեճերի պարզաբանման նպատակ, և կեղծ կամ անհիմն հայտարարությունները կդիտարկվեն որպես կարգապահական խախտում: