Մինչ այս օրերին բոլորս տանն ենք անցկացնում մեր ժամանակը, հիանալի հնարավորություն է ստեղծվել իրագործելու բոլոր այն ծրագրված գործերը, որոնք ժամանակի սղության պատճառով չենք կարողացել իրականացնել։ Անկախ այն հանգամանքից օրական կծախսեք տաս րոպե, թե կես ժամ, մեր առցանց ռեսուրսները կօգնեն Ձեզ բարելավել Ձեր լեզվի իմացությունը։
Պարզե՛ք Անգլերենի իմացության մակարդակը
Հանձնե՛ք անվճար առցանց թեստ անգլերենի իմացության մակարդակը պարզելու համար։ Թեստի ավարտին Ձեզ կտրամադրվի լեզվի իմացության մոտավոր մակարդակի մասին տեղեկություն։ Դրա հիման վրա կարող եք մեր կայքում ընտրել համապատասխան ուսուցողական նյութեր, որոնելով ըստ ձեր մակարդակի և հետաքրքրության ոլորտի։
Բարելավե՛ք լեզվական հմտությունները
Երբ պարզեք լեզվի իմացության մակարդակը, կարող եք սկսել բարելավելու Ձեր լսելու, ընթերցանության և գրավոր հմտությունները։ Հղմամբ նշե՛ք Ձեր մակարդակը և համապատասխան նյութեր, որոնք կարող են լինել տեքստեր, ձայնագրություններ, ինտերակտիվ վարժություններ և աշխատանքային թերթիկներ։
Անգլերեն պատանիների համար
Այս պահին ամբողջ աշխարհում բազմաթիվ դպրոցականներ դպրոց չեն հաճախում։ Օգտվելով LearnEnglish Teens կայքից, նրանք կարող են շարունակել իրենց անգլերենի դասերը տնից։ Կայքը ներառում է բազմաթիվ տեսանյութեր, ձայնագրություններ և ընթերցանության նյութեր, որոնք կօգնեն լեզվական հմտությունները բարելավելու և, ընդհանուր առմամբ, ուսուցման գործընթացի շարունակականությունը ապահովելու հարցում։ Որպես սկիզբ, առաջարկում ենք օրական 20-30 րոպե տրամադրել կայքից օգտվելիս, իսկ արդյունքները երկար սպասեցնել չեն տա։