երեք ապակե մրցանակ «շրջանավարտների մրցանակ» գրառմամբ

Գնահատելով ՄԹ շրջանավարտների ձեռքբերումներն Հայաստանում 

Միացյալ Թագավորությունում (ՄԹ) կրթություն ստանալու առավելություններն ու արդյունքներն ամբողջ կյանքի համար են։ ՄԹ Շրջանավարտների մրցանակը նպատակ ունի մեծարելու նրանց և գնահատելու այն ազդեցությունը, որը ստեղծում են ՄԹ բարձագույն կրթական հաստատությունների շրջանավարտներն իրենց ընտրած բնագավառում, այդպիսով նաև վերարժևորելով ՄԹ-ում իրենց ուսումնառությունն ու փորձառությունը։

Շրջանավարտների մրցանակը ընդունում է հայտեր ՄԹ բուհերի բոլոր միջազգային շրջանավատներից, որոնք ապրում են ՄԹ-ից դուրս։ Եզրափակիչ փուլ անցնելու ու մրցանակը շահելու համար  շրջանավարտները պետք է լինեն առաջատարներ իրենց ընտրած ոլորտներում և ցույց տան, թե ինչպես են կիրառում իրենց փորձառությունն  ու ՄԹ-ում ստացած գիտելիքները` ի նպաստ  իրենց համայնքի, գործունեության ոլորտի և երկրի զարգացման։ 

ՄԹ Շրջանավարտների մրցանակին կարող են դիմել բոլոր այն շրջանավարտները, ովքեր վերջին 15 տարում սովորել են Միացյալ Թագավորությունում, ՄԹ-ում պաշտոնապես ընդունված ակադեմիական որակավորում շնորհող որևէ ծրագրում առնվազն մեկ կիսամյակ կամ նրանք, ում շնորհվել  է ակադեմիական որակավորում ՄԹ համալսարանի կողմից հավատարմագրված երրորդ երկրում գործող որևէ համալսարանի կողմից։ 

 Մրցանակը շնորհվելու է չորս անվանակարգում. 

  • Գիտություն և կայունություն մրցանակ, որը շնորհվելու է այն շրջանավարտներին, որոնք աչքի են ընկել գիտության և կայուն զարգացման ոլորտում իրենց կարիերայով ու ձեռքբերումներով  և կարող են ներկայացնել իրենց նվաճումների ազդեցությունն ու կշիռը սեփական մասնագիտության մեջ և դրանից դուրս։ Գործունեության ոլորտ կարող է դիտարկվել կլիմայի փոփոխության դեմ պայքարը, մաքուր էներգիան, բժշկությունը, կայուն քաղաքներ և համայնքները, ինժեներիան, ադյունաբերությունը և շինարարությունը։ 
  • Մշակույթ և ստեղծարարություն մրցանակը գնահատում է այն շրջանավարտներին, որոնք աչքի են ընկել արվեստի և մշակույթի բնագավառում։ Մենք փնտրում ենք անհատների, որոնք կարող են ցույց տալ իրենց արտիստիկ հնարամտությունը, ազդեցությունն ու ստեղծագործ հմտությունները։ Գործունեության բնագավառ կարող է դիտարկվել արվեստը, դիզայնը, մեդիան, վիդեո և հեռուստատեսային ոլորտը, երաժշտությունը, բլոգերները, վլոգերները, յութուբերներն ու հումանիտար ուղղվածության այլ ոլորտներ։ 
  • Սոցիալական գործողություն մրցանակը գնահատում է այն շրջանավարտներին, որոնք բացառիկ ներդրում ունեն դրական սոցիալական փոփոխության և մարդկանց կյանքի բարելավելմանը միտված գործունեության համար։ Գործունեության բնագավառ կարող է դիտարկվել անհավասարության կրճատումը, աղքատությունն ու սովը, կրթությունն ու հմտությունների բարելավումը, խաղաղությունն ու արդարությունը։ 
  • Բիզնես և նորարարություն մրցանակը տրվում է այն շրջանավարտներին, ովքեր ակտիվորեն խրախուսում են ստեղծարար և նորարարական գաղափարների կյանքի կոչմանը, առաջարկում լուծումներ և բիզնես հնարավորություններ, որոնք զարգացման ներուժ ունեն։ Գործունեության բնագավառ կարող է դիտարկվել ձեռնարկատիրությունը, բիզնեսը, տեխնոլոգիաները։ 

 Ժամանակացույց 

1 սեպտեմբեր 2021

Հայտերի ընդունման մեկնարկ

22 հոկտեմբեր 2021

Հայտերի ընդունման ավարտ

Հոկտեմբեր-նոյեմբեր 2021

Դիմումների նախնական ընտրություն  

Նոյեմբեր 2021 Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հայտարարում 
Դեկտեմբեր 2021 Հայաստանի ազգային մրցանակի հաղթողների հայտարարում 
Ապրիլ-օգոստոս 2022  Միջազգային մրցանակի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հայտարարում 
Սեպտեմբեր 2022

Միջազգային մրցանակի հաղթողների հայտարարում 

 Հեղինակավոր մրցանակը Ձեզ հնարավորություն կտա` 

  • բարձրացնել սեփական դիրքը միջազգային ասպարեզում մամուլի և թվային լուսաբանման միջոցով 
  • ընդլայնել մասնագիտական շրջանակն ու բիզնես կապերը 
  • մասնագիտական այցով մեկնել Միացյալ Թագավորություն 
  • շահել 3,000 ֆունտ սրտերլինգ մասնագիտական զարգացման կամ ստեղծարար ու նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար։  

Հաջողակ հայտադիմումի  և օգտակար խորհուրդների համար կարող եք այցելել Ուսում ՄԹ-ում կայք։