Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է Հաճախորդների սպասարկման և քննությունների գծով օգնականի թափուր հաստիք`

  • Բրիտանական խորհրդի ծառայությունների և ծրագրերի շրջանակում հաճախորդներին մատուցելու պրոֆեսիոնալ և արդյունավետ սպասարկում` հաճախորդների սպասարկման չափորոշիչներին համապատասխան,
  • օժանդակելու անգլերեն ծրագրերի և քննական ծառայությունների թիմերին քննությունների և նախապատրաստական  դասընթացների վաճառքի և մատակարարման գործում` ՄԹ քննական ծառայությունների որակի կառավարման հանձնաժողովի առաջադրած չափորոշիչներին համաձայն։ 

Աշխատավարձ

Գրանցման համար DS20151889
Վայր Երևան, Հայաստան
Աշխատավարձ 352,600 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)
Տևողություն Անորոշ
Աշխատանքային ժամեր 10:00-ից 18:00-ն երկուշաբթիից ուրբաթ (շաբաթական 35 աշխատանքային ժամ)
Վերջնաժամկետ Հինգշաբթի 21. Մարտ 2019.

Ակնարկ

Հաճախորդների սպասարկման և քննությունների գծով օգնականն  ապահովելու է  հիմնական կապը Բրիտանական խորհրդի գրասենյակի հետ: Անհրաժեշտ է, որ պատասխանատուն կարողանա  հաճախորդներին մատուցել արդյունավետ  սպասարկում, կարողանա ճիշտ տնօրինել ժամանակը ու պատշաճ  տպավորություն  ստեղծել հաճախորդների վրա

Հաճախորդների սպասարկում

  • Արձագանքել հաճախորդների հարցումներին, որոնք կհղվեն էլեկտրոնային նամակով, հեռախոսով, սոցցանցերում կամ այցելությունների ընթացքում Բրիտանական խորհրդի հաճախորդների սպասարկման, հաճախորդների սպասարկման համաշխարհային համակարգերին չափորոշիչներին և որակի ապահովման   ուղեցույցին համահունչ: 
  • Հաճախորդների դժգոհություններին ու բողոքներին ընթացք տալ Բրիտանական խորհրդի հաճախորդների սպասարկման որակին համապատասխան: 
  • Հավաքագրել հաճախորդների հարցումները կամ բողոքները, դրանք ներկայացնել համապատասխան աշխատակցին և հետևել, որ հաճախորդին տրվել է պատասխան, պատրաստել եռամսյակային հաշվետվություն բոլոր հարցումների վերաբերյալ ըստ տեսակի:
  • Օգնել դիմորդներին գրանցվել քննություններին կամ նախապատրաստական դասընթացներին (հետևել, որ դիմումի ձևը լրացվել է պատշաճ կերպով, ստուգել, որ վճարն իրականացվել է), ինչպես նաև արձագանքել դիմորդների հետքննական հարցումներին:
  • Կանոնավոր կապ պահպանել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի թիմի հետ` տեղեկանալու նոր ծառայությունների, ծրագրերի և միջոցառումների մասին` հաճախորդների հարցումներին պատշաճ արձագանքելու և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Քննական ծառայություններ և անգլերենի դասընթացներ

  • Պատրաստել քննությունների համար նախատեսված կարևոր փաստաթղթերը, ներառյալ քննության նյութերը, ստուգաթերթերը` որակի ապահովման գնահատման հանձնաժողովի    չափորոշիչների և IELTS քննության կանոնակարգին համաձայն (քննության նյութերի ապահով ապափաթեթավորում, հաշվարկ, գրանցում,  ստուգաթերթերի ոչնչացում) 
  • Կատարել քննական ծառայությունների համակարգին առնչվող մի շարք առաջադրանքներ / վճարների, ուշ գրանցումների, առցանց դիմումների/ փաստաթղթերի ստուգում, արդյունքների մուտքագրում և հաստատում, առցանց գնահատման համար նախատեսված քննական աշխատանքների սքանավորում և այլն)
  • Aptis քննության համակարգում
  • Հեռավար կրթության քննությունների կազմակերպում և քննական նյութերի առաքում` քննական հանձնաժողովի կողմից առաջադրված ժամանակացույցին համաձայն 
  • Քննության նյութերի գաղտնիության ապահովում`պահանջվող չափորոշիչներին համաձայն:
  • Հետևել Բրիտանական խորհրդի կանոններին և ընթացակարգին ` մեր չափորոշիչներին համաձայն բարձրորակ սպասարկում տրամադրելու նպատակով 
  • Օժանդակել քննական ծրագրերի թիմին` քննության հսկիչների, քննողների և ստուգողների համար համապատասխան առցանց համակարգում կամ անցանց ժամանակացույց մշակելու գործում   
  • Եռամսյակը մեկ լրացնել որակի համապատասխանեցման գնահատման սանդղակը 
  • Աջակցել քննական ծրագրերի թիմին` քննություններում ներգրավված անձնակազմի համար պարտադիր վերապատրաստում կազմակերպելու  գործում  
  • Համակարգել   IELTS միջազգային քննության նախապատրաստական դասընթացների, փորձնական թեստերի ժամանակացույցը` գրանցելով մասնակիցներին և խոհրդակցելով ուսուցիչների հետ:

Ֆինանսական և վարչական ծառայություններ

  • SAP ֆինանսական համակարգում կատարել համապատասխան գործարքներ և գրանցել ծառայություններ մատուցողներին
  • Հետևել գրասենյակային նամակագրությանը 
  • Աջակցել անգլերենի և քննությունների բաժնի կողմից հյուրընկալվող այցելուներին կեցության հարցերում (թռիչքի և հյուրանոցի ամրագրում)
  • Աջակցել անգլերենի և քննական ծրագրերի բաժնին միջոցառումների, շնորհանդեսների, ցուցահանդեսների կազմակերպման գործում:

Գրասենյակային քաղաքականությանն հետևելու ընթացակարգ

  • Թեկնածուն պարտավոր է հետևել, որ հաճախորդների սպասարկման բոլոր ընթացակարգերը և կողմերը համապատասխանեն  Բրիտանական խորհրդի կանոններին ու վարած քաղաքականությանը, ինչպես նաև համահունչ լինեն  Բրիտանական խորհրդի դրույթներին, ինչպիսիք են  «Երեխաների պաշտպանությունը», «Առողջ և անվտանգ աշխատաոճը», «Հավասար հնարավորությունների, բազմազանության ու ներառականության» դրույթները,  «Տվյալների պաշտպանության և գաղտնիության», ինչպես նաև «Շրջակա միջավայրի» պաշտպանության քաղաքականությունը

Պահանջներ 

Կրթություն` բարձրագույն: Վաճառքի կամ հաճախորդների սպասարկման որակավորում/վերապատրաստում անցած դիմորդները կունենան առավելություն:

Աշխատանքային փորձ` Միջազգային կազմակերպությունում հաճախորդների սպասարկման և/կամ վաճառքի խորհրդատվության նվազագույնը երկու տարվա փորձ 

Լեզվի իմացություն` հայերեն՝ մայրենի, պարսկերենի իմացությունը ցանկալի է:

Գրավոր և բանավոր անգլերենի իմացությունը (նվազագունը`C1 մակարդակ) պետք է ապացուցվի Aptis կամ միջազգայնորեն ընդունված անգլերենի այլ թեստի (IELTS կամ այլ թեստ) վկայականով: Եթե թեկնածուն համապատասխանում է բոլոր էական պահանջներին, բայց չունի անգլերենի վկայական, ապա Aptis թեստը կկազմակերպվի այդ թեկնածուի համար նախնական ընտրությունից հետո: Սակայն պետք է հաշվի առնել, որ այս պարագայում վկայական չի տրամադրվի: Թեստի արդյունքները կօգտագործվեն միայն ներքին նպատակների օգտագործման համար:

Եթե դուք որոշում եք հանձնել Aptis թեստ`ապացուցելու անգլերենի իմացությունը կամ այն հետագայում օգտագործելու նպատակով, ապա դուք կարող եք գրանցվել staff.am կայքի միջոցով`ընտրելով Aptis Writing և Speaking հատվածները: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա նվազագույն պահանջն է, սակայն դուք կարող եք հանձնել այլ հմտություններ ևս, եթե ցանկանում եք: 20% զեղչ կտրամադրվի բոլոր նրանց, ովքեր հանձնում են թեստն այս աշխատանքին դիմելու նպատակով: Այցելեք այստեղ Aptis թեստին գրանցվելու համար:

Հարցազրույց` նախնական ընտրությունն անցնելու դեպքում, դուք կհրավիրվեք հարցազրույցի: Խնդրում ենք հաշվի առնել, որ կտեղեկացվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։

Որպես Միացյալ Թագավորության մշակութային հարաբերություններ հաստատող հիմնական կառույց` Բրիտանական խորհուրդը հավատարիմ է հավասար հնարավորությունների քաղաքականությանը և բազմազանության սկզբունքը կիրառում է կազմակերպության բոլոր մակարդակներում, ծրագրերում և նախաձեռնություններում:

Բրիտանական խորհուրդը հավատում է, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու նշանակալից աշխարհի ցանկացած անկյունում: Բրիտանական խորհուրդը հաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ բոլոր երեխաներն իրավունք ունեն պաշտպանված լինել շահագործման դրսևորումներից, ինչպես հաստատված է 1989 թվականի Միավորված ազգերի` երեխաների իրավունքների կոնվենցիայի 19 հոդվածում

Ինչպես դիմել

Խնդրում ենք լրացնել առցանց դիմումի ձևը` հղում կատարելով աշխատանքի նկարագրին և Բրիտանական խորհրդի վարքականոնին: Բոլոր հարցերով գրել jobs@britishcouncil.am հասցեին: Խնդրում ենք չզանգահարել և ինքնակենսագրականներ չուղարկել: