Բրիտանական խորհուրդը փնտրում է Անգլերենի ծրագրերի համակարգողի, ով կազմակերպչական աջակցություն կցուցաբերի Բրիտանական խորհրդի Անգլերենի ծրագրերի իրականացմանը։ Նա պատասխանատու կլինի նաև գործընկեր կազմակերպությունների և պետական կառույցների հետ աշխատանքների համակարգման համար, ինչպես նաև կօժանդակի ծրագրերի տեխնիկական գնահատմանը։

Աշխատավարձ

Գրանցման համար DS20153695
Վայր Երևան, Հայաստան
Աշխատավարձ 511,700 ՀՀ դրամ (առանց հարկման)
Տևողություն 1 տարի` մինչև 2022 թ-ի մարտի 31-ը երկարաձգելու հնարավորությամբ
Աշխատանքային ժամեր 10:00-ից 18:00-ը երկուշաբթիից ուրբաթ, շաբաթական 35 աշխատանքային ժամ
Վերջնաժամկետ Ուրբաթ 06. Սեպտեմբեր 2019.

Ակնարկ

Հիմնական գործառույթներն ու պարտականությունները

  • Անգլերենի ծրագրերի ղեկավարի հետ համաձայնությամբ համակարգել նախագծերի շրջանակում իրականացվող գործողությունները։
  • Բրիտանական խորհրդի կողմից սահմանված չափանիշների համաձայն, իրականացնել կազմակերպչական, ֆինանսական և լոգիստիկ գործառույթներ։ 
  • Բանակցել տեղական գործընկերների հետ  իրականացվող ծրագրերին իրենց մասնակցության և արդյունքների վերլուծության հարցերով։ 
  • Ապահովել, որպեսզի ծրագրերին առնչվող ողջ տեղեկատվությունն ու տվյալները արձանագրվեն և պահպանվեն Բրիտանական խորհրդի և պատվիրատու կազմակերպության կողմից հաստատված պահանջների համաձայն։ 
  • Աջակցել ապրանքների և ծառայությունների համար մատակարարման, պայմանագրային և վճարման գործընթացներին։   
  • Սերտ համագործակցել Անգլերենի ծրագրերի ղեկավարի և մարքեթինգի համակարգողի հետ  նախագծերի հաղորդակցության ծրագրի իրականացման հացրում։  

Բրիտանական խորհրդում աշխատելիս մենք առաջնորդվում ենք բարեխղճության, փոխադարձության, ստեղծարարության, արհեստավարժության և մարդկանց արժևորելու սկզբունքներով։ Աշխատանքային միջավայրը մեզ մոտ հիմնված է վստահության, խրախուսման, փոխադարձ հարգանքի և ճկունության վրա, որտեղ կարող եք անկաշկանդ արտահայտել սեփական կարծիքը, նպաստել մեր մշակութային հարաբերությունների հաստատման աշխատանքներին։

Հիմնական աշխատանքային հարաբերություններ

  • Անգլերեն լեզվի ծրագրերի ղեկավար
  • Բրիտանական խորհրդի աշխատակազմի այլ անդամներ
  • Արտաքին և ներքին այլ շահառուներ

Աշխատանքի համար անհրաժեշտ այլ կարևոր նկատառումներ և պահանջներ 

  • Աշխատանքի սկիզբ` հոկտեմբերի 1, 2019 թ. 
  • Ժամանակ առ ժամանակ հնարավոր է արտաժամյա  և հանգստյան օրերին իրականացվելիք աշխատանք։
  • Տվյալների բազայի կազմում և էլեկտրոնային կամ հաղորդակցության այլ միջոցներով հաղորդակցության իրականացման աջակցություն 

Ինչպես դիմել

Խնդրում ենք լրացնել առցանց դիմումի ձևը ` հղում կատարելով աշխատանքի նկարագրին և Բրիտանական խորհրդի վարքականոնին: Ինքնակենսագրականները չեն դիտարկվի: Աշխատանքին առնչվող բոլոր հարցերով գրել jobs@britishcouncil.am էլեկտրոնային հասցեին: Միայն նախնական փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: 

Որպես Միացյալ Թագավորության մշակութային հարաբերություններ հաստատող հիմնական կառույց` Բրիտանական խորհուրդը հավատարիմ է հավասար հնարավորությունների քաղաքականությանը և բազմազանության սկզբունքը կիրառում է կազմակերպության բոլոր մակարդակներում, ծրագրերում և նախաձեռնություններում: