Հարգելի հաճախորդներ,

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի (Covid-19)-ի կանխարգելման միջոցառումները, Բրիտանական խորհուրդը հետաձգում է իր նախապես ծրագրված բոլոր դասընթացները և քննությունները, ներառյալ IELTS թեստերը: Մենք կհետևենք իրավիճակի զարգացմանը և լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք մեր կայքի և սոցիալական էջերի միջոցով:

IELTS թեստին գրանցված թեկնածուները կարող են դիմել ամսաթվի փոփոխման կամ վճարի փոխհատուցման համար, էլեկտրոնային նամակ ուղարկելով exams@britishcouncil.am հասցեին:    

Ափսոսանք ենք հայտնում այս ընդհատման համար, սակայն մեր ուսանողների, հաճախորդների և գործընկերների  առողջությունն ու բարեկեցությունը առաջնային է մեզ համար: 

Խնդրում ենք, հոգ տարեք Ձեր առողջության մասին և հետևեք ՀՀ Առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության  խորհուրդներին: