Բրիտանացի լրագրող և մեդիա ձեռներեց Քրիս Քուքը Լիցենզավորում և հեղինակային իրավունք թեմայով 2019թ-ի փետրվարի 2-ին Երևանում սեմինար կանցկացնի։
Մասնակցության համար խնդրում ենք ներբեռնել ստորև կցված հայտադիմումը և լրացված ձևաթուղթը ուղարկել Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանին (էլ. հասցե. Narek.Tovmasyan@britishcouncil.am)։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ հունվարի 28, 2019թ։
Քրիս Քուքի մասին
Քրիս Քուքը խմբագիր է, լրագրող և մեդիա ձեռներեց։ Նա Լիարժեք երաժշտական ափդեյթ (Complete Music Update - CMU) կազմակերպության համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ CMU-ն ընկերություն է, որն օգնում է մարդկանց հասկանալ երաժշտական բիզնեսը և գործել դրանում։ Կազմակերպությունն այս գործունեությունը ծավալում է այնպիսի միջոցներով, ինչպիսիք են CMU Daily տեղեկագիրը, Set list փոդքասթը և CMU Trends գրադարանը։ Բացի այդ, կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է խորհրդատվական CMU Insights բաժնի կողմից ուսումնական դասընթացների, համաժողովների, քննարկումների, հետազոտական զեկույցների հրապարակումների և CMU:DIY կրթական ծրագրի միջոցով, որը սատարում է մասնագիտական գործունեության վաղ փուլերում գտնվող արվեստագետներին և արդյունաբերությունում հետագայում երևան եկող խոստումնալից տաղանդներին
Selector Pro նախագծի մասին
Selector PRO-ն նպատակ ունի կիսվել երաժշտական արդյունաբերության կառավարման ՄԹ փորձով, որպեսզի հայաստանյան մասնագետները հարստացնեն իրենց արդեն իսկ ունեցած գիտելիքները և կատարելագործեն հմտությունները։ Selector PRO-ի նպատակն է թե՛ ոլորտի մասնագետների, թե՛ հանրության շրջանում լիարժեք և խորքային պատկերացում ձևավորել ժամանակակից հասարակությունում գոյություն ունեցող երաժշտական միտումների, ինչպես նաև բրիտանական երաժշտական արդյունաբերության առանձնահատկությունների մասին։ Այս միջոցառման գաղափարը ծնվել է Բրիտանական խորհրդի կողմից Selector երաժշտական ծրագրի արդյունքում, որը բաղկացած էր ռադիո հաղորդումից և Selector Live փարթիների շարքից․այստեղ հայկական լսարանին էր ներկայացվում լավագույն նոր երաժշտություն։
Որպես Selector PRO ծրագրի բաղկացուցիչ, մենք կազմակերպում ենք մասնագիտական վերապատրաստման ուսումնական դասընթացներ, DJ-ների հետ հանդիպումներ, քննարկումներ երաժշտական միջոցառումների կառավարիչների, փառատոնների պրոդյուսերների և լրագրողների հետ․ այսպիսով ձեզ ենք ներկայացնում բրիտանական երաժշտության ոլորտի նոր զարգացումները։ Selector-ը ներկայացնում է բացառիկ ուղիղ հեռարձակումներ, միքսեր և հարցազրույցներ Մեծ Բրիտանիայի ամենանշանավոր արվեստագետների հետ, որոնք ներկայանում են երաժշտական ոճերի մեծ բազմազանությամբ ինդիից, դաբսթեփից, ֆոլքից, սոուլից, էլեկտրոյից մինչև մնացած այն ամենը, ինչն ընկած է թվարկվածների միջանկյալ տիրույթում։