DJ behind microphone, placing headphones on her head.
Selector Radio is hosted by Sian Eleri in the UK. ©

Edward Moore

Ամեն շաբաթ ընտրելով լավագույն երաժշտությունը և տարածելով այն աշխարհով մեկ

Selector-ը ամեն շաբաթ տարածում է բրիտանական լավագույն նոր երաժշտությունը աշխարհի միլիոնավոր ունկնդիրների շրջանակում՝ առցանց, տեսանյութերի և ռադիոյի միջոցով։

  • Selector Radio-ն նվագում է ցանկացած խմբի, կատարողի և ցանկացած ժանրի երաժշտություն ամբողջ Մեծ Բրիտանիայից՝ պայմանով, որ այն նոր և հետաքրքիր լինի։ Selector-ը ձեզ կտանի վիրտուալ շրջագայություն Մեծ Բրիտանիայով՝ տեղափոխելով ձեզ այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Բրիստոլը, Բելֆաստը, Քարդիֆը և Գլազգոն։ Selector-ը հեռարձակվում է աշխարհի տարբեր ռադիոկայաններով, և եթե այն ձեր գտնվելու վայրի ռադիոյով չի հեռարձակվում, կարող եք լսել վերջին հաղորդումն առցանց ամեն ուրբաթ։
  • Selector Sessions-ը ներկայացնում է ավելի քան 100 բացառիկ կենդանի երաժշտության կատարումներ այնպիսի արտիստների կողմից, ինչպիսիք են Yard Act-ը, Ռեյչել Չինուրիրին, շոտլանդական ջազի մրցանակակիրներ, corto.alto և Mercury մրցանակակիրներ, English Teacher։
  • Selector After Dark-ը ամեն շաբաթ ձեզ է ներկայացնում թարմ, չընդհատվող միքսեր հյուր DJ-ներից, կատարողներից և պրոդյուսերներից։
  • Selector Behind the Music-ը մեր փոդքաստն է, որը պարունակում է աշխարհի տարբեր երաժշտական ոլորտի մասնագետների բանավեճերն ու խորհուրդները։

Կարող եք նաև խորանալ Selector արխիվում և ուսումնասիրել Մեծ Բրիտանիայի այնպիսի արտիստների համերգների կատալոգը, որոնք կենդանի կատարումներ են ունեցել իրենց աստղային վերելքի շրջանում, այդ թվում՝ Elbow, Նադին Շահ, Ջեյմի Վուն, Tourist և շատ ուրիշներ։

Հայաստանում Selector ռադիոհաղորդումը կարող եք ունկնդրել ՖՄ-105.5-ի եթերում ամեն հինգշաբթի 21:10-ից 22:50-ը։

Այլ հղումներ