Date
Կիրակի 27. Հունվար 2019. - 10:00 մինչև Չորեքշաբթի 30. Հունվար 2019. - 18:00
Վայր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն ուրախ է տեղեկացնել, որ Հայաստանում հյուրընկալելու ենք ներառական դիզայն թեմայով դասընթաց ոլորտի մասնագետների համար, որը կվարի Միացյալ Թագավորությունից հրավիրված փորձագետ Զո Փարթինգթոնը։ Զո Փարթինգթոնը մասնագիտացած է համընդհանուր դիզայնի, մշակութային վայրերի մատչելիության և արվեստում հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության ոլորտում։ Աշխատարանի ընթացքում փորձագետը մասնակիցների հետ կդիտարկի մշակութային մեկ վայր` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և դասընթացի ավարտին կներկայացնի առաջարկություններ։  

 Միջոցառման օրակարգ 

Աշխատարանի ընթացքում Զո Փարթինգթոնը կվարի հետևյալ չորս դասընթացները: 

Ամսաթիվ

    Օրակարգ

27 հունվարի, կիրակի 

Հաշմանդամության սկզբունքների սոցիալական մոդել, օգտակար օրինակների դիտարկում դիզայնի և ճարտարապետության մեջ: Երկու ներկառուցված միջավայրերի դեպքերի ուսումնասիրություն: Մասնակիցներն աշխատում են առաջադրված խնդիրների վրա, օգտագործելով սոցիալական մոդելը աշխատարանի տարածքում գործնականում զարգացնելու ներառական դիզայնը, փոխանակում մտքեր և կարծիքներ:

28 հունվարի, երկուշաբթ

Զբոսանք և զրույց ընտրված վայրերում: Ուսանողները տեղեկություն են հավաքում և քննարկում մոտեցումներ հիմնված «խոչընդոտների վերացման» առաջադրանքի վրա, որը ներկայացվել է առաջին օրը: Այնուհետև նրանք կքննարկեն լուծումները: Առաջին օրվա հիմնական առաջադրանքների հիման վրա կազմվում է գործողությունների ծրագիր։  

29 հունվարի, երեքշաբթի

ճարտարապետների համար աուդիո նկարագրության ուսումնասիրություն, շարունակվում է դասընթացը աշխատարանում,կցուցադրվեն սովորական/ոչ սովորական ճարտարապետական ֆիլմեր: Առաջին օրվա հիմնական առաջադրանքների հիման վրա իրականացվումէ գործողությունների ծրագիրը։   

30 հունվարի, չորեքշաբթի

Ամփոփում և անդրադարձ առաջին օրվա գործողություններին:Եզրափակում և դիզայն ներկայացում:Վերջնական գնահատական և կարծիքների փոխանակում. Խումբը կնախանշի առաջիկա քայլերը և ծրագրերը:

 Զո Փարթինգթոնի մասին 

Զո Փարթինգթոնը բրիտանացի հայտնի արվեստագետ է, որը մասնագիտացած է ներառական դիզայնի և ճարտարապետության ոլորտում, իր մասնագիտական գործունեության ընթացքում խորհրդատվություն ու լուծումներ առաջարկելով հաշմանդամություն ունեցող անձանց ներառականությունը արվեստում խրախուսելու և նրանց համար մշակութային կենտրոնների մատչելությունը ապահովելու համար:  Զոյի գործունեությունն  հիմնականում առնչվում է մշակութային ոլորտին, որտեղ նա հանդես է գալիս առավելապես որպես ստեղծարար ոլորտի խորհրդատու և դասընթացավար, թանգարաններին և պատկերասրահներին առաջարկելով լուծումներ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հաշվի առնելու և անհրաժեշտ հմտություններ և փորձ փոխանցելու հարցում: 

Փարթինգթոնը հեղինակել է մի շարք աշխատություններ թանգարանների և պատկերասրահների հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց ապահովելու թեմաներով: Նա պնդում է, որ ժամանակակից աշխարհում արվեստի ոլորտում գործող կազմակերպությունները պետք է ներառականության գաղափարը իրենց գործունեության հիմքում դնեն։ 

Փարթինգթոնը խորհրդատավական ծառայություններ է մատուցում «Share London» կազմակերպությանը և «Brazils Unlimited» ծրագրին: Բրազիալիայում փորաձագետը օգնել է Բրիտանական խորհրդին մշակելու արվեստում հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների կարգավորումները, աջակցել 2016 թ-ի Մշակութային օլիմպիադային։ Նա ընդգրկված է նաև 2020 թ-ին Ճապոնիայում կայանալիք Մշակութային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներին։   

 Դասընթացի մասնակցություն

Դասընթացին կարող ենք մասնակցել համապատասխան որակավորում և հետաքրքրություն ունեցող ճարտարապետները: Թեկնածուներից պահանջվում է ներկայացնել ինքնակենսագրական և կարճ մոտիվացիոն նամակ (մինչև 250 բառ): Դասընթացի մասնակիցների առավելագույն քանակը 20-ն է: Մասնակցությունն անվճար է: Աշխատանքային լեզուն անգլերենն է` հայերեն թարգմանությամբ: Խնդրում ենք ուղարկել ձեր դիմումները (ինքնակենսագրական և կարճ մոտիվացիոն նամակ) Narek.Tovmasyan@britishcouncil.am էլէկտրոնային հասցեին: 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2019 թվականի հունվարի 18-ը: 

 Մասնակցության հավաստագիր

Դասընթացի մասնակիցները կստանան հավաստագրրեր և կդառնան ներառական դիզայնի առաջամարտիկները Հայաստանում` պատրաստակամ լինելով օգտագործել  իրենց գիտելիքը և փորձը  ոլորտում, իրականացնելու  մատչելի/ներառական դիզայնի աուդիտ և ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնությամբ տրամադրելու առաջարկություններ Հայաստանում այլ մշակութային տարածքների/վայրերի համար: