Քննությունների գծով բիզնեսի զարգացման ղեկավար
Պաշտոնի նպատակն է առաջնորդել և նպաստել Հայաստանում Քննությունների անցկացման՝ որպես բիզնեսի զարգացմանը հետևյալ գործողությունների միջոցով.
- բիզնես պլանի մշակում և կատարում, Aptis, IELTS և մի շարք մասնագիտական և կրթական քննությունների վաճառքի և մարքեթինգի կառավարում՝ զարգացնելու և ձևավորելու քննական գործառնություններ Հայաստանում,
- սահմանված ֆինանսական նպատակների, նախատեսվող ազդեցությունների և որակի պլանավորում և ապահովում՝ ըստ երկրի, տարածաշրջանի, Ռազմավարական բիզնես ստորաբաժանման և Որակի ու համապատասխանության գնահատման առաջնահերթությունների ու չափորոշիչների:
Աշխատավարձ
| Գրանցման համար | DS20151885 |
|---|---|
| Վայր | Երևան, Հայաստան |
| Աշխատավարձ | 767,300 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ) |
| Տևողություն | Ժամանակավոր փոխարինող (6 ամիս, հնարավոր երկարացմամբ) |
| Աշխատանքային ժամեր | 10:00-ից 18:00-ն երկուշաբթիից ուրբաթ (շաբաթական 35 աշխատանքային ժամ) |
| Վերջնաժամկետ | Հինգշաբթի 21. Մարտ 2019. |
Ակնարկ
Պաշտոնը բիզնես և գործառնական առաջնորդություն է իրականացնում ԱՔ (E&E) թիմի համար: Պաշտոնը զբաղեցնող անձը սերտորեն կհամագործակցի Դասավանդման և քննությունների տարածաշրջանային տնօրենի, Բրիտանական խորհրդի տեղական թիմի և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ՝ բիզնեսի զարգացման տարբեր հնարավորություններից օգտվելու և կոնկրետ երկրին բնորոշ ռազմավարություններին և նպատակներին համահունչ գործելու: Տեղական և տարածաշրջանային Մարքեթինգի և հաղորդակցությունների թիմի հետ համագործակցությամբ՝ պաշտոնը զբաղեցնող անձը կղեկավարի Բրիտանական խորհրդի կողմից երկրում անցկացվող քննական գործառնությունների համար հաճախորդների սպասարկման ոլորտում գերազանցության միտված աշխատանքները: Որպես Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կառավարման թիմի անդամ՝ ակնկալվում է, որ այս պաշտոնը զբաղեցնող անձն իր մասնակցությունը կբերի երկրի համար ռազմավարության մշակմանը:
Քննությունների ռազմավարությունը, պլանավորումը և բիզնես տեսանկյունից զարգացումը
- Ղեկավարել Հայաստանում քննությունների ամենամյա բիզնես պլանների մշակման, իրականացման, մշտադիտարկման և հաշվետվողականության գործընթացները՝ միտված բիզնեսի՝ կոնկրետ երկրի համար ծրագրով սահմանված աճի, շահութաբերության և որակի թիրախային ցուցանիշների ապահովմանը,
- Ղեկավարել բարձր որակի, մրցունակ և հաճախորդների/շուկայի վրա կենտրոնացող ԱՔ (E&E) հայտերի և առաջարկների մշակումը, որոնք կնպաստեն ԱՔ (E&E) բիզնեսի աճին և ազդեցությանը,
- Ապահովել տեղական բիզնեսի զարգացման նախաձեռնությունները, որոնք հիմնված են բարձրորակ բովանդակության, գնի ճշգրիտ հաշվարկման, հուսալի առևտրային/պայմանագրային պայմանների, ռիսկերի մեղմացման համապատասխան միջոցների վրա և համապատասխանեցված են կորպորատիվ առաջնահերթությունների և պլանների վրա:
Առաջնորդություն և կառավարում
- Մշակել, մոտիվացնել և կառավարել ԱՔ (E&E) թիմի աշխատանքը՝ ապահովելու երկրում հաջողության տանող գործառնությունների համար ճիշտ միջավայրը,
- Արտահայտել հստակ և գրավիչ տեսլական Հայաստանում ԱՔ (E&E) բիզնեսի համար՝ ապահովելու բոլոր աշխատակիցների շրջանում հստակ պատկերացումները միջնաժամկետ ռազմավարության և երկարաժամկետ կտրվածքով և ընդհանուր հանձնառությունը հասնել մի շարք ընդհանուր նպատակների,
- Ղեկավարել ԱՔ (E&E) թիմի մշտական և դրսից ներգրավվող աշխատուժի պլանավորման մշակումը, ինչն ապահովում է Բրիտանական խորհրդի՝ կորպորատիվ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ հմտություններ ունեցող պատշաճ աշխատակազմի ներգրավվածությանը,
- Ապահովել բիզնես գործողությունների բոլոր հայեցակերպերի համապատասխանությունը Բրիտանական խորհրդի աշխատակարգերին, արդյունաբերության կանոնակարգերին և կարգերին (այդ թվում նաև, սակայն ոչ միայն Երեխաների պաշտպանության, հավասարության, բազմազանության և ներառականության, բնապահպանության քաղաքականություններով/կարգերով), ինչպես նաև մեր ապրանքանիշի ուղեցույցներին:
Գործառնական կառավարում
- Պատասխանատու լինել երկրում քննությունների հետ կապված առնչությունների ամենօրյա գործառնությունների վերահսկողության համար,
- Մշտադիտարկել և վերանայել կատարողականը ըստ ԱՔ (E&E) թիմի պլանով նախատեսված գործողությունների, առաջարկել ուղղիչ գործողություններ, ըստ անհրաժեշտության՝ ապահովելու համաձայնեցված թիրախների ձեռքբերումը,
- Պատասխանատու լինել ամենօրյա ֆինանսական և բյուջետային կառավարման համար, որը համապատասխանում է կորպորատիվ չափորոշիչներին (եկամուտների ճանաչում, ներքին և տեղական եկամուտների համապատասխանեցում, պարտքի կառավարում, կանխիկ հոսքերի մասին հաշվետվություններ),
- Տրամադրել ամենամսյա մեկնաբանություններ ԱՔ (E&E) բիզնեսի կատարողականի մասին՝ Կառավարման տեղեկատվական փաթեթի վերանայման համար, ինչը հնարավորություն կտա արդյունավետ որոշումների կայացման գործընթսաց իրականացնել երկրի մակարդակում:
Ռիսկերի և որակի կառավարում
- Հաշվետու լինել բոլոր կորպորատիվ չափորոշիչներին, այդ թվում՝ Որակի ու համապատասխանության գնահատման/աուդիտի/IELTS-ի աուդիտի, ինչպես նաև արտաքին հաճախորդների պահանջներին համապատասխան գործառնությունների իրականացման կազմակերպման համար,
- Կանոնավոր կերպով գնահատել երկրում առկա մի շարք աշխարհաքաղաքական, առևտրային և գործառնական ռիսկեր և փոփոխություններ մտցնել բիզնես պլաններում և/կամ ռեսուրսների և նյութատեխնիկական ապահովման գործողություններում, ըստ անհրաժեշտության՝ օպտիմալացնելու կատարումը/մեղմացնելու հավանական դժվարությունները
Շուկայի ձևավորում և ապրանքանիշի դիրքավորում
- Հետագծել և մշտադիտարկել շուկայի և մրցակիցների մասին մի շարք տվյալներ, որոնք հիմք կծառայեն նոր ապրանքների, ծառայությունների, հաճախորդների խմբերի և աշխատակարգերի ու աշխատաոճերի մշակման համար՝ միտված խորհրդի մրցունակության բարձր մակարդակի պահպանմանը,
- Սահմանել Հայաստանի համար ԱՔ (E&E) բիզնեսի մարքեթինգի ռազմավարություն և ապահովել դրա արդյունավետ իրականացումը բազմաթիվ շուկաներում միաժամանակ ապրանքանիշի հետևողականությունը, որակը և տեսանելիությունը խթանելու համար,
- Հաշվետու լինել Հայաստանում բիզնես պլանի իրականացման (ֆինանսական և ոչ ֆինանսական թիրախներ, ինչպես նաև մարքեթինգային պլաններ և նախագծեր, որոնք կապված են տարածաշրջանային ռազմավարության հետ), քննությունների կազմակերպման և անցկացման ծառայությունների ֆինանսական գործունեության համապատասխանության, որակի և հաշվետվողականության որակի հսկողության բարձր չափորոշիչներին համապատասխանության համար:
Հարաբերությունները և շահակիցների կառավարումը
- Հաստատել և ունենալ գերազանց հարաբերություններ ներքին գործընկերների և շահակիցների հետ՝ ապահովելու համաձայնեցված բիզնես նպատակների արդյունավետ, ինտեգրված և համատեղ ձեռքբերումը,
- Կրել Հայաստանի ԱՔ (E&E) թիմն առաջնորդելու պատասխանատվությունը և թիմի անդամներին հաշվետու պահել՝ բիզնեսի և ԱՔ (E&E) պորտֆելի իրականացման համար, ըստ համաձայնեցված բիզնես պլանների, ֆինանսական և ոչ ֆինանսական թիրախների, ինչպես նաև իրականացման չափորոշիչների։
Պահանջներ
Կրթություն` Բարձրագույն կրթություն: Բիզնեսի, կառավարման, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում որակավորում կամ համարժեք փորձ:
Աշխատանքային փորձ` նվազագույնը 3 տարվա փորձ բիզնեսի և գործընկերային հարաբերությունների զարգացման, ինչպես նաև արտաքին հարաբերությունների և գործընկերությունների կառավարման ոլորտում:
Լեզվի իմացություն` հայերենը՝ մայրենի,
Գրավոր և բանավոր անգլերենի իմացությունը (նվազագունը`C1 մակարդակ) պետք է ապացուցվի Aptis կամ միջազգայնորեն ընդունված անգլերենի այլ թեստի (IELTS կամ այլ թեստ) վկայականով: Եթե թեկնածուն համապատասխանում է բոլոր էական պահանջներին, բայց չունի անգլերենի վկայական, ապա Aptis թեստը կկազմակերպվի այդ թեկնածուի համար նախնական ընտրությունից հետո: Սակայն պետք է հաշվի առնել, որ այս պարագայում վկայական չի տրամադրվի: Թեստի արդյունքները կօգտագործվեն միայն ներքին նպատակների օգտագործման համար:
Եթե դուք որոշում եք հանձնել Aptis թեստ`ապացուցելու անգլերենի իմացությունը կամ այն հետագայում օգտագործելու նպատակով, ապա դուք կարող եք գրանցվել staff.am կայքի միջոցով`ընտրելով Aptis Writing և Speaking հատվածները: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա նվազագույն պահանջն է, սակայն դուք կարող եք հանձնել այլ հմտություններ ևս, եթե ցանկանում եք: 20% զեղչ կտրամադրվի բոլոր նրանց, ովքեր հանձնում են թեստն այս աշխատանքին դիմելու նպատակով: Այցելեք այստեղ Aptis թեստին գրանցվելու համար:
Հարցազրույց` նախնական ընտրությունն անցնելու դեպքում, դուք կհրավիրվեք հարցազրույցի: Խնդրում ենք հաշվի առնել, որ կտեղեկացվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:
Որպես Միացյալ Թագավորության մշակութային հարաբերություններ հաստատող հիմնական կառույց` Բրիտանական խորհուրդը հավատարիմ է հավասար հնարավորությունների քաղաքականությանը և բազմազանության սկզբունքը կիրառում է կազմակերպության բոլոր մակարդակներում, ծրագրերում և նախաձեռնություններում:
Բրիտանական խորհուրդը հավատում է, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու նշանակալից աշխարհի ցանկացած անկյունում: Բրիտանական խորհուրդը հաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ բոլոր երեխաներն իրավունք ունեն պաշտպանված լինել շահագործման դրսևորումներից, ինչպես հաստատված է 1989 թվականի Միավորված ազգերի` երեխաների իրավունքների կոնվենցիայի 19 հոդվածում:
Ինչպես դիմել
Խնդրում ենք լրացնել առցանց դիմումի ձևը` հղում կատարելով աշխատանքի նկարագրին և Բրիտանական խորհրդի վարքականոնին: Բոլոր հարցերով գրել jobs@britishcouncil.am հասցեին: Խնդրում ենք չզանգահարել և ինքնակենսագրականներ չուղարկել: