Եթե ցանկանում եք ավելին իմանալ բրիտանական երաժշտության, ֆիլմարտադրության կամ մշակույթի մասին, մենք ստեղծել ենք բազմաթիվ նյութեր Ձեզ հետ կիսվելու համար։ Ուսումնասիրե'ք մեր կայքի այս բաժինը և գտե'ք Ձեզ հետաքրքրող ոլորտն ու թեման։
Ուսումնասիրեք Միացյալ Թագավորությունը տեսանյութերի միջոցով
Իմացե՛ք ավելին Միացյալ Թագավորության արվեստի և մշակույթի մասին մեր կարճ տեսանյութերի միջոցով։ Մեր The English Channel հարթակը առաջարկում է ֆիլմերի, երաժշտական գործերի և բրիտանական կենսակերպին առնչվող զանազան տեսանյութեր, որոնք ուղեկցվում են անգլերենի ինտերակտիվ ուսուցողական նյութերով։
Այցելե՛ք առցանց ցուցահանդես
Մեր վերջին «Almost there» առցանց ցուցահանդեսում ներկայացված են Վրաստանից, Ուկրաինայից, Թուրթիայից և Միացյալ Թագավորությունից արտիստների աշխատանքները, որոնց կենտրոնում մարդն է, ինչպես նար այն, թե ինչպես են տեսանելի և անտեսանելի սահմանները ազդում մեր ամենօրյա գործունեության վրա։
Լսե՛ք բրիտանական ժամանակակից երաժշտություն
Selector ռադիոն աշխարհի ավելի քան 30 երկրների լսարանի համար հեռարձակում է բրիտանացի լավագույն երաժիշտների և սկսնակ տաղանդավոր կատարողների երաժշտությունը ՝ ամեն շաբաթ միավորելով երաժշտասերների համաշխարհային համայնքը։ Ռադիոհաղորդման նախորդ թողարկումները կարող եք լսել անվճար հաղորդման առցանց հարթակում։