Բրիտանական խորհուրդն հայտարարում է վեց ամիս ժամկետով վճարովի պրակտիկայի հնարավորություն: Պրակտիկանտը կազմակերպչական աջակցություն կցուցաբերի Բրիտանական խորհրդի Անգլերենի ծրագրերի իրականացմանը:  

 

Աշխատավարձ

Վայր Երևան, Հայաստան
Աշխատավարձ 80,000 ՀՀ դրամ (առանց հարկման)
Տևողություն վեց ամիս (հնարավոր է ժամկետի երկարաձգում)
Աշխատանքային ժամեր 10:00-ից 18:00-ն երկուշաբթիից ուրբաթ, օրական 7աշխատանքային ժամ, հնարավոր է ճկուն աշխատաժամ
Վերջնաժամկետ Կիրակի 07. Հոկտեմբեր 2018.

Ակնարկ

Հիմնական գործառույթներն ու պարտականությունները

Հիմնական`

  • Աջակցել Անգլերենի ծրագրերի ղեկավարին նախագծերի շրջանակում իրականացվող կազմակերպչական հարցերում, ներառյալ միջոցառումների կազմակերպման, հաղորդակցության, փաստաթղթերի ստեղծման, տվյալների հավաքագրման, գրանցման, դիտարկման և գնահատման հարցերում, ինչպես նաև անգլերեն - հայերեն թարգմանություններ կատարելիս: 

Երկրորդական`

  • Տրամադրել կազմակերպչական այլ բնույթի աջակցություն  Անգլերենի ծրագրերի ղեկավարի հետ համաձայնեցմամբ, ներառյալ.  
  1.   Աջակցել Բրիտանական խորհրդի IELTS նախապատրաստական դասընթացների և փորձնական թեստերի կազմակերպմանը`  օպերատիվ ստուգաթերթի համաձայն
  2.   Կազմակերպչական աջակցություն ցուցաբերել  շնորհանդեսների, ցուցահանդեսների, Բրիտանական խորհրդի միջոցառումների և ընդունելությունների ժամանակ
  3.   Ադմինիստրատիվ աջակցություն  ուսուցիչներին դասավանդման անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստելու, պատճենահանման և այլ հարցերում  

Ցանկը ամբողջական չէ և ընթացիկ կարիքներից ելնելով հնարավոր են այլ առաջադրանքների ներկայացում։ 

Առաջարկվող առավելություններ 

Աշխատելով Բրիտանական խորհրդում, դուք ձեռք կբերեք եզակի հնարավորություն մշակութային հարաբերությունների ոլորտում գործող միջազգային կազմակերպությունում փորձառություն և հմտություններ ձեռք բերելու համար։  Աշխատելով մեզ հետ, մաս կկազմեք ժամանակակից, դինամիկ զարգացող կազմակերպության, որն ունի ազդեցություն։  Մեր աշխատանքը  բազմաբնույթ և ստեղծագործ է, որն իրականացվում է տրամադրող և քաջալերող միջավայրում։ 

Այս պրակտիկայի շնորհիվ դուք անմիջականորեն կառնչվեք Բրիտանական խորհրդի Անգլերենի ծրագրերի իրականացմանը, շահառուների հետ հարաբերակցության, արդյունքների և ազդեցության արձանագրման գործընթացներին։  

Բացի այդ, մենք տրամադրում ենք ուսուցման մի շարք հնարավորություններ, խրախուսելով անձնակազմի ինքնազարգացմանը  մենթորական, ուսուցողական ու զարգացման, թվային  ռեսուրսների միջոցով։ 

Աշխատանքային միջավայր 

Բրիտանական խորհրդում աշխատելիս մենք առաջնորդվում ենք բարեխղճության, փոխադարձության, ստեղծարարության, արհեստավարժության և մարդկանց արժևորելու սկզբունքներով։ Աշխատանքային միջավայրը մեզ մոտ հիմնված է վստահության, խրախուսացման, փոխադարձ հարգանքի և ճկունության վրա, որտեղ կարող եք անկաշկանդ արտահայտել սեփական կարծիքը, նպաստել մեր մշակութային հարաբերությունների հաստատման աշխատանքներին։

Հիմնական աշխատանքային հարաբերություններ 

  • Անգլերեն լեզվի ծրագրերի ղեկավար
  • Բրիտանական խորհրդի աշխատակազմի այլ անդամներ
  • Արտաքին և ներքին այլ շահառուներ

Աշխատանքի համար անհրաժեշտ այլ կարևոր նկատառումներ և պահանջներ 

Ժամանակ առ ժամանակ հնրավար է արտաժամյա  և հանգստյան օրերին իրականացվելիք աշխատանք

Հնարավոր են մարզային այցելություններ  

Ինչպես դիմել

Խնդրում ենք լրացնել ստորև անգլերեն լեզվով դիմումի ձևը, լրացնել համակարգչային գրագիտության ինքնագնահատման թերթիկը  և լրացված ձևերն ուղարկել addeh.hovassapian@britishcouncil.am հասցեին: Բոլոր հարցերով գրել addeh.hovassapian@britishcouncil.am հասցեին:

Միայն նախնական փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: 

Որպես Միացյալ Թագավորության մշակութային հարաբերություններ հաստատող հիմնական կառույց` Բրիտանական խորհուրդը հավատարիմ է հավասար հնարավորությունների քաղաքականությանը և բազմազանության սկզբունքը կիրառում է կազմակերպության բոլոր մակարդակներում, ծրագրերում և նախաձեռնություններում: