Մարտի 11-ին Բրիտանական խորհուրդը կազմակերպում է «Connecting Globally» համաժողովը, որը տեղի կունենա Էրեբունի Պլազա հյուրանոցում ժամը 13.00-ից 18.00-ն:
Համաժողովի նպատակն է կրթական ոլորտի ներկայացուցիչների, անգլերեն լեզվի մասնագետների և ուսուցիչների հետ քննարկել Հայաստանում կրթության միջազգայնացման գործընթացը:
Համաժողովի ընթացքում կքննարկվեն, թե ինչ դեր կարող են ունենալ միջազգային ճանաչում ստացած քնություններն ու որակավորումները կրթության միջազգայնացման գործընթացում: Կքննարկվեն նաև ուսուցիչների շարունակական վերապատրաստման կարևորությունները և անգլերեն լեզվի ուսուցիչնեի համար առկա դասընթացները:
Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը և ԱՅԲ դպրոցի ներկայացուցիչները կխոսեն կրթության միջազգայնացման ոլորտում ունեցած իրենց փորձառության մասին:
Համաժողովին մասնակցելու է Եվրոպայում Բրիտանական խորհրդի IELTS քննության զարգացման ղեկավար Մայք Վելչը:
Մայք Վելչը ավարտել է Բրեդֆորդի համալսարանը 1984 թվականին: Իսպանիայում և Ճապոնիայում որպես ուսուցիչ աշխատելուց հետո նա միացել է Բրիտանական խորհրդին 1990 թվականին և աշխատել Եվրոպական մի շարք երկրներում: Մայք Վելչն աշխատում է Իսպանիայում որպես Եվրոպայում Բրիտանական խորհրդի IELTS քննության զարգացման ղեկավար:
Համաժողովին մասնակցելու համար հարկավոր է լրացնել մասնակցության ձևը և ուղարկել addeh.hovassapian@britishcouncil.am հասցեին մինչև մարտի 7-ը ժամը 15.00:
Մասնակիցները համաժողովի ավարտից հետո կստանան վկայական: