Մեր արվեստի ծրագրերի թիմը աշխատում է բրիտանական արվեստի ու մշակութային լավագույն, ամենաճանաչված կառույցների հետ, նպատակ ունենալով հաստատել նոր և ընդլայնել գործող համագործակցությունները Հայաստանում ստեղծագործող արվեստագետների և մշակութային հաստատությունների հետ։ Մենք սերտորեն աշխատում ենք Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մշակութային կազմակերպությունների և ստեղծարար ձեռնարկությունների հետ` կյանքի կոչելու ոգեշնչող և համագործակցային նախագծեր։ Ծանոթացե՛ք Հայաստանում իրականացվող մեր ընթացիկ ծրագրերին։
«Կապեր մշակույթի միջոցով» դրամաշնորհներ 2025 թվականի համար
Դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է զարգացնել Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև մշակութային նոր համագործակցությունը։