Կրթության ոլորտում մեր գործունեությունը կենտրոնանում է կրթության միջազգայնացման վրա` հասանելի դարձնելու Միացյալ Թագավորության փորձառությունն ու նորարությունը աշխարհին և համախմբելու կրթական ոլորտի գործընկերներին:
Հասարակության ոլորտում մեր գործունեությունը օգնում է քաղաքացիներին և հաստատություններին հաղորդակցվել ընդգրկուն և բաց, ինչպես նաև փոխկապակցել տեղական խնդիրները գլոբալ թեմաներին:
Մենք նախագծեր ենք իրականացնում տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնք մասնագիտական փորձառություն ունեն երիտասարդության և սոցիալական ձեռներեցության, հավասար իրավունքների և բազմազանության, սոցիալական ներգրավվածության և համագործակցության, ինչպես նաև ակտիվ քաղաքացիության ոլորտում: