Arthur Ghukasyan

«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ շատ ավելի հին է, քան Հայաստանում Բրիտանական խորհուրդը: Դեռ 1999 թվականին, երբ Հայաստանում չէր գործում Բրիտանական խորհուրդը, նա իր առաջին դրամաշնորհն է ստանում ՄԹ գրասենյակից: 

«Բրիտանական խորհրդին ես չեմ կարող գործընկեր անվանել, մենք ավելին ենք, քան գործընկերներ: Մենք ընկերներ ենք», - ասում է Արթուր Ղուկասյանը: 

«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի ընթացքում Բրիտանական խորհրդի աջակցության շնորհիվ մշտապես ներկայացվում են բեմադրություններ Միացյալ Թագավորությունից: 

Սակայն, Բրիտանական խորհրդի ազդեցությունը նրա կյանքում այսքանով չի ավարտվում: Ասում է, որ երբ 1998 թվականին սովորում էր ՄԹ-ում, Բրիտանական խորհուրդը ներգրավված էր այս կրթական ծրագրում և հենց այնտեղ ուսանելն էլ նախանշել  է իր մասնագիտական ուղին՝ որպես «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ: 

«Իմ կյանքն ամբողջովին փոխվեց: Ես դերասան էի, սակայն դարձա արվեստի կառավարիչ»,- ասում է Արթուրը: