Երբ Բրիտանական խորհուրդը Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հայաստանում սկսեց «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրը, Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը դեռ լայն հանրային, ինչպես նաև օրենսդրական աջակցություն չուներ: Ծրագրի նպատակն էր նպաստել ՀԿ¬ների կայունությանը՝ ներդնելով սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը:
Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանն հենց սկզբից ակտիվորեն ընդգրկվեց ծրագրի միջոցառումներում:
«Իմ առաջին պատկերացումը սոցիալական ձեռնարկատիրության մասին այս ծրագրի շնորհիվ էր»,- ասում է Գոհարը:
Ծրագրի դասընթացներին մասնակցելուց հետո Գոհարն իր թիմի հետ սկսում է մտածել ձեռներեցությամբ զբաղվելու մասին, ինչը լուծում էր առանց դրամաշնորհների գոյատևող հասարակական կազմակերպության համար:
«Ծրագրին մասնակցելու արդյունքում ծնվեց Սևան երաժշտական փառատոնի գաղափարը: Այժմ արդեն փառատոնն ամենամյա է և կանցկացվի երրորդ տարին` տարեցտարի մեծանալով և ընդգրկելով ավելի ու ավելի լայն շրջանակներ»,- ասում է նա:
Փառատոնի կազմակերպմամբ, սակայն նրանց ծրագրերը չեն ավարտվում: Շատ շուտով Սևան քաղաքում իր դռներն է բացելու «Բոհեմ» արվեստանոց-թեյարան սոցիալական ձեռնարկությունը: