Դեպի գերազանցություն տանող ուղիներ

Շրջանավարտները, որոնք մուտք են գործում աշխատաշուկա կամ բարձրագույն կրթության աշխարհ, հաճախ դրսևորում են անգլերենի իմացության ցածր մակարդակ։ Այս խնդրի լուծման համար մեր «Ապագան անգլերեն» ծրագիրի նպատակն է տրամադրել հետազոտություն և ուսումնասիրություն, ներմուծել նորարարություն կրթական համակարգերում և սատարել անգլերենի ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը տարածաշրջանային մի քանի երկրներում, ներառյալ Հայաստանում։

Մեր աշխատանքի միջոցով ցանկանում ենք երիտասարդներին ապահովել այնպիսի հնարավորություններով, որոնք ապագայում թույլ կտան աշխատանք գտնել և/կամ շարունակել կրթությունը՝ նրանց համար հարթելով դեպի գերազանցություն տանող ճանապարհը։

 Սա եռամյա ծրագիր է, որի առաջին տարում մեր ուշադրության կենտրոնում է․

  • Հետազոտություն․ Մենք կանցկացնենք համապարփակ հետազոտություն՝ վերլուծելու անգլերենի իմացության մակարդակը 16 տարեկանների շրջանում (նրանց մոտիվացիան, ձգտումները, կրթական նախապատվությունները), դասարանում տարվող աշխատանքն ու անգլերենի ուսուցիչների մոտեցումները և այն, թե արդյոք այս ամենի վրա ազդում է տվյալ երկրում իրականացվող անգլերենի ուսուցման քաղաքականությունը։ 
  • Լեզվի քաղաքականության ֆորում․ Բրիտանական խորհուրդը կներկայացնի իր հետազոտության արդյունքները և կառաջարկի հնարավոր լուծումներ՝ շեշտադրելով անգլերենի քաղաքականությունն ու ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացումը։ Ծրագրում ենք անցկացնել անգլերենի սիմպոզիում Ուկրաինայում, 2020թ․ մարտի սկզբին։
  • Մանկավարժական զարգացում․ Մենք ունենք նշանակալի փորձ ուսուցիչների հետ աշխատանքի և նրանց մասնագիտական աճին աջակցելու նպատակով թվային նորարարությունների մշակման ոլորտում։ Այդ պատճառով էլ գործարկելու ենք դասավանդման պիլոտային վիրտուալ համայնք (այն անվանենք vTAG՝ վիրտուալ դասավանդման խումբ), որտեղ ուսուցիչները կարող են գտնել ընկերակից մասնագետների, մատչում ստանալ ռեսուրսներին և ունենալ առցանց սովորելու անձնական փորձ։ Պիլոտային փուլից ստացված արդյունքների հիման վրա կմշակենք մեր թվային առաջարկն ու այն կտարածենք ծրագրային երկրների շուրջ 190 հազար ուսուցիչների շրջանում։ 

Մենք ակտիվորեն աշխատելու ենք անգլերեն դասավանդում (English Language Teaching, ELT) ծրագրի, ստեղծարար և թվային ոլորտների հետ և մշակելու ենք երկրորդ և երրորդ տարիների ծրագրերը՝ հիմնվելով առաջին տարվա ընթացքում կատարված հետազոտության արդյունքներից։