«Ստեղծարար Միտք»: Բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագիր

«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում: 

Բարձրագույն կրթության բարեփոխումներին աջակցելու և տարածաշրջանում գործազրկությունը նվազեցնելու նպատակով Բրիտանական խորհուրդը կօգտագործի Միացյալ Թագավորության ձեռնարկատիրական կրթության փորձը` կազմելու և տրամադրելու ուսումնական ծրագիր, որը կաջակցի ավելի քան 10,000 ուսանողի:  

Ծրագրի երեք հիմնական բաղկացուցիչներն են.

1. Ծրագրում ներգրավված երկրների և Միացյալ Թագավորության համալսարանների ու ստեղծարար ոլորտի հաստատությունների միջև միջազգային գործընկերության հաստատում, որի նպատակն է ձեռնարկատիրական կրթության զարգացումն ու ստեղծարար կենտրոնների հիմնում: 

2. Ուսանողներին և ստեղծարար ձեռներեցներին համապատասխան հմտությունների ուսուցանում՝ մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկ ու մտավոր սեփականության պահպանում: 

3. Ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցում առցանց դասընթացների միջոցով, այդ թվում Զանգվածային բաց առցանց դասընթացների (ԶԲԱԴ) հարթակում:

Հայաստանից դրամաշնորհ ստացած կազմակերպությունները  

2018 թ-ին Բրիտանական խորհուրդը ֆինանսավորել է ստեղծարար ոլորտի ու ձեռնարկատիրական կրթության զարգացմանն ուղղված վեց նախագիծ, որոնք իրականացվում են Հայաստանի համալսարանների և ստեղծարար հաստատությունների կողմից։ Ստեղծարար միտք ծրագրի շրջանակում դրամաշնորհ ստացած կազմակերպություններն ունրանց ՄԹ գործընկեր հաստատություններն են`

  • Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)- Ասթոն համալսարան
  • Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ - Սիթի. Լոնդոնի համալսարան, Չեյնջքուլ
  • Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ) - Նորթումբրիա համալսարան
  • Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան (ԵՊԼՀ), Գեղարվեստի պետական ակադեմիա - Էսեքսի համալսարան, Չեյնջքուլ
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան - Սաութհամփթոնի համալսարան
  • Սիմոնյան կրթական հիմնադրամ (Թումո) - Նորվիչի գեղարվեստի համալսարան
  • Երևանի պետական համալսարան - Նոթինգեմ Թրենդ համալսարան

Դիտել գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող նախագշերից յուրաքանչյուրի մասին այստեղ։

Միացե՛ք