«Բարելավելով հմտությունները հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագիրը նախատեսում է աջակցել հեռավոր համայնքներում երիտասարդների անգլերենի, ինչպես նաև բանակցելու և երկխոսելու հմտությունների զարգացմանը, նպաստել նրանց աշխատանք գտնելու հեռանկարներին և կայունությանն ու բարեկեցությանը իրենց համայնքներում:

Հայաստանում ծրագրի ներկա փուլը նախատեսում է Անգլերենի ակումբների ստեղծում  Ջերմուկ, Վայք և Բերդ քաղաքների ավագ դպրոցներում։ Բրիտանական խորհուրդը նախկինում ստեղծել էր վեց Անգլերենի ակումբ և երկու Զարգացման կենտրոն հանրապետության տարածքում։  

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։

Անգլերենի ակումբները համալրված են անհրաժեշտ ուսումնական, դասավանդման ռեսուրսներով և համակարգչային տեխնիկայով: Դասընթացները կվարեն վերապատրաստում անցած ուսուցիչները, որոնք կստեղծեն սովորելու արդյունավետությանը նպաստող, 21-րդ դարի կրթական պահանջներին համապատասխան միջավայր: Անգլերենի ակումբները աշակերտներին կառաջարկեն հետևյալ անվճար արտադասարանային պարապմունքները՝

  • Անգլերենը հաղորդակցության համար դասընթաց,
  • Քննարկելու, բանակցելու և երկխոսելու հմտություններ դասընթաց 

Ծրագրի տևողությունը  

Ծրագրի առաջին փուլն իրականացվելու է 2018 թվականի նոյեմբերից 2019 թվականի մայիս ամիսների ընթացքում:

Ծրագրի նպատակները

Երիտասարդների համար

Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 1200 աշակերտ կկարողանա օգտվել ծրագրի գործողություններից։ Բարելավելով անգլերենի, ինչպես նաև բանակցելու և երկխոսելու հիմնարար հմտությունները` ծրագրի մասնակից դպրոցների աշակերտները կընդլայնեն աշխատանք գտնելու հեռանկարները` ստեղծելով բարեկեցիկ կյանքի և խաղաղարարությանը նպաստող հնարավորությունները: Անգլերենի կատարելագործված իմացությունը երիտասարդների համար առավել հասանելի կդարձնի տեղեկատվական (առցանց) աղբյուրները, ինչպես նաև հնարավորություն կընձեռի ծանոթանալ նոր մշակույթների հետ և առնչվել տարբերվող տեսակետների:

Ուսուցիչների համար

Շուրջ 300 ուսուցիչ կկարողանա օգտվել մասնագիտական զարգացման և աջակցության հնարավորություններից։ Արդյունքում, կկատարելագործվի նրանց գիտելիքներն ու հմտությունները։  Միաժամանակ կբարելավվի Անգլերենի դասավանդման հմտությունները։ Ծրագրի շրջանակում կհիմնադրվի նաև Ուսուցիչների աշխատանքային խմբեր, որոնք կծառայեն փորձի և գիտելիքի փոխանակման հարթակ ծրագրում ընդգրկված ուսուցիչների միջև։ Բացի այդ, նախատեսվում է տեխնոլոգիայի կիրառումը, որը հնարավորություն կընձեռի ուսուցիչներին ձայնագրել իրեն դասընթացները և Բրիտանական խորհրդի մասնագետների կողմից կարծիք ստանալ դրանց վերաբերյալ։   

Շահառու դպրոցներ

  • Բերդ քաղաքի ավագ դպրոց, Տավուշի մարզ
  • Վայք քաղաքի ավագ դպրոց, Վայոց Ձորի մարզ
  • Ջերմուկ քաղաքի ավագ դպրոց, Վայոց Ձորի մարզ
  • Երևան, Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոց
  • Սևան, Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց
  • Վանաձոր, Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց
  • Աշտարակ, Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոց
  • Արարատ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոց
  • Հրազդան, Պարույր Սևակի անվան թիվ 8 հիմնական դպրոց

Ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունների ժամանակացույց

Ծրագրի մեկնարկ 

  • 27-29 նոյեմբեր, 2018: Ներածական դասընթացներ Բերդ, Վայք և Ջերմուկ քաղաքների ավագ դպրոցների աշակերտների ծնողների հետ։ 
  • 8 - 15 հունվար, 2019: Վայք, Ջերմուկ և Բերդ ավագ դպրոցներում Անգլերենի ակումբների հիմնում: 

Ուսուցիչների և վերապատրաստողների թրեյնինգներ 

  • 25-30 նոյեմբեր 2018: Ուսուցիչների աշխատանքային խմբեր ձևավորելու դասընթաց վերապատրաստողների համար (Կիև, Ուկրաինա)
  • 4-7 դեկտեմբեր 2018: Վերապատրաստման դասընթացներ  Անգլերենի ակումբներում դասընթացներ վարող ուսուցիչների համար (Երևան, Հայաստան)
  • 20-23 դեկտեմբեր 2018: Քննարկելու, բանակցելու և երկխոսելու հմտություններ դասընթաց վերապատրաստողներ համար (Թբիլիս, Վրաստան): 
  • 8-12 հունվար 2019: Քննարկելու, բանակցելու և երկխոսելու հմտություններ դասընթաց ուսուցիչների համար (Երևան, Հայաստան): 
  • 1-3 փետրվար 2019: Ուսուցիչների աշխատանքային խմբեր, վերապատրաստում ուսուցիչների համար (Երևան, Հայաստան)   

Անգլերենի ակումբների մեկնարկ 

  • 15 հունվար,  Ջերմուկ, Վայք  և Բերդ քաղաքների ավագ դպրոցներում Անգլերենի ակումբների մեկնարկ: 
  • 1 փետրվար, Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ կրության և գիտության նախարարության և Երևանում Բրիտանական դեսպանատան միջև: Ստորագրման արարողությունից հատվածներ կարող եք դիտել այստեղ
  • 22 փետրվար, Տավուշի մարզի Բերդ քաղաքի ավագ դպրոցում Անգլերենի ակումբի պաշտոնական բացում:  Դիտեք Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը ակումբի բացման արարողությունից: 
  • 26 փետրվար, Վայոց ձոր մարզի Ջերմուկ քաղաքում Անգլերենի ակումբի պաշտոնական բացում: Դիտեք բացման միջոցառումից լուսանկարներ այստեղ
  • 28 փետրվար, Վայք քաղաքում Անգլերենի ակումբի պաշտոնական բացում: Կարդացեք ՀՀ Կրթության և Գիտության նախարարության հաղորդագրությունը միջոցառման մասին: 
  • 9 - 23 փետրվար 2019: Ուսուցիչների աշխատանքային խմբեր Երևան, Եղվարդ, Աշտարակ, Սևան և Գյումրի քաղաքներում: Խմբերի աշխատանքների լուսանկարները կարող եք դիտել այստեղ

Անգլերենի ակումբները Հայաստանում 

Բրիտանական խորհուրդը Հայաստանում իր առաջին Անգլերենի ակումբը հիմնել է 2018 թ-ի հունվարին: Հիմնադրման պահից մինչ այսօր ակումբների աշխարհագրությունն ու շահառուների քանակը զգալիորեն ընդլայնվել է, ներառելով Հայաստանի ութ համայնք և ինը քաղաք: 

Մեր ակումբներն աշակերտներին հնարավորություն են ընձեռում զարգացնել իրենց անգլերենի հաղորդակցության հմտությունները ուսումնական ինտերակտիվ պրոցեսում, որի մաս են կազմում խաղերը, միաժամանակ հնարավորություն ընձեռելով ուսուցիչներին օգտվել մասնագիտական զարգացման հնարավորություններից առցանց  և դեմ առ դեմ վերապատրաստումների միջոցով: 

Ներկայումս Բրիտանական խորհրդի Անգլերենի ակումբներ են գործում մայրաքաղաք Երևանում, Վանաձոր, Հրազդան, Սևան, Աշտարակ, Մասիս  և Արարատ քաղաքներում: Անգլերենի ակումբներում դասավանդելու նպատակով վերապատրաստվել է շուրջ 200 ուսուցիչ, իսկ շահառու աշակերտների քանակը հասնում է 1000-ի: