Աննախադեպ պատճառով Ձեզ կարող է հարկավոր լինի տեղափոխել կամ չեղարկել IELTS քննության օրը։ Ստորև ներկայացնում ենք IELTS քննության գրանցման փոխհատուցման, չեղարկման և քննության օրվա փոփոխության քաղաքականությունը։

Այս էջում առկա տեղեկատվությունը սահմանված է ստանդարդ IELTS քննության համար։ IELTS for UKVI և IELTS  Life Skills քննության համար այցելեք IELTS ՄԹ Վիզաների և ներգաղթի համար (UKVI)․ թեստի չեղարկման և ամսաթվի փոփոխման քաղաքականությունը | British Council.

IELTS քննության գրանցման փոխհատուցման և չեղարկման քաղաքականություն

Քննության օրը կարող եք չեղարկել Քննություն հանձնողի հարթակով քննության հիմնական օրվանից առաջ։  Փոխհատուցումը հնարավոր կլինի կախված այն հանգամանքից,թե երբ եք չեղարկում և ինչ պատճառով;

Չեղարկման օր

Փոխհատուցման քաղաքականություն

Քննության օրվանից 15  կամ ավել օր առաջ

75% քննության գումարի վերադարձ (25% վարչական գումարի գանձում)

Քննության օրվանից 14 օրվա ընթացքում

Ենթակա չէ փոխհատուցման

Բացառության դեպքեր քննության մասնակիցների համար

Հնարավոր է քննությունը հարկավոր լինի չեղարկել անձնական աննախադեպ լուրջ պատճառով։ Այդ դեպքում պետք է հարցում ուղարկել քննական կենտրոնին՝ դիմելով հատուկ դեպքերի ընթացակարգով։ Այս ընթացակարգը կարող է օգնել փոփոխել քննության օրը կամ ստանալ փոխհատուցում։

Առանձնացված հատուկ դեպքերից են՝

  • Վնասվածք ստանալը
  • Ներքին ճգնաժամը
  • Անխուսափելի օրինական կամ զինվորական պարտավորվածությունը
  • Լուրջ առողջական խնդիրները, որոնք թույլ չեն տա մասնակցել քննության
  • Ընտանեկան կորուստ
  • Եղանակային պայմաններ ու քաղաքացիական անհնազանդություն

Հատուկ դեպքերին առնչվող դիմումը պետք է  ներկայացնել մինչև քննության օրը կամ քննությունից հետո երկու օրվա ընթացքում, եթե չեք ներկայացել թեստին։ Հատուկ դեպքերը չեն դիտարկվի, եթե գնահատականն արդեն հասանելի է։

Հարկավոր է կապ հաստատել քննական կենտրոնի հետ և ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը ու փաստաթղթերը։ Կենտրոնը կկատարի անհրաժեշտ գնահատումը և կպատասխանի Ձեր գրավոր  հարցմանը յոթ օրվա ընթացքում։

Հարցման հաստատման դեպքում կգործի քննության օրվա փոփոխման կամ քննության վճարի փոխհատուցման հնարավորություն։ Որոշ դեպքերում հնարավոր է վարչական գումարի գանձում։ Տեղեկացնում ենք, որ փոխհատուցման գործընթացը կարող է պահանջել 4–6 շաբաթ։

Հատուկ դեպքի առիթով դիմելու համար հարկավոր է կապ հաստատել քննական կենտրոնի հետ,որտեղ գրանցված եք, ու տրամադրել հարցումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով։

Քննական կենտրոնի վերահսկողությունից դուրս բացառության դեպքեր

Կարող են դիտվել դեպքեր, երբ քննության օրը պետք է չեղարկի կամ հետաձգի կենտրոնի վերահսկողությունից դուրս։ Այդպիսի դեպքերից են եղանակային պայմաններ,բնական աղետներ, քաղաքացիական անհնազանդություն, ֆորս մաժորային իրավիճակները․ ցուցակը սպառիչ չէ։

Այս հանգամանքներում կենտրոնը հնարավորինս շուտ տեղյակ կպահի Ձեզ և կտրամադրի ամբողջական գումարի վերադարձի կամ քննության նոր օրվա հնարավորություն։

Եթե քննությունը չեղարկված է կամ հետաձգված տեխնիկական խնդիրների պատճառով, կենտրոնը հնարավորինս շուտ տեղյակ կպահի Ձեզ և կտրամադրի ամբողջական գումարի վերադարձի կամ քննության նոր օրվա հնարավորություն։

IELTS քննության օրվա փոփոխություն

Եթե ամրագրել եք IELTS քննության օր, բայց հարկավոր է հետաձգել այն,կարող եք դիմել քննության օրվա փոփոխության։ Հաստատումը կախված է նրանից, թե երբ եք դիմում քննության օրվա փոփոխության համար՝

Դիմում օր

Քննության փոփոխան քաղաքականություն

15  կամ ավել օր առաջ քննության օրվանից

Կարող եք փոփոխել քննության օրը մինչև 5 անգամ առանց վճարի

 

5-14 օրվա ընթացքում քննության օրվանից

Քննության օրվա փոփոխությունը թույլատրելի է, գանձվում է քննության գումարի 25 տոկոսը

Քննության օրվանից 5 օր առաջ

Քննության օրվա փոփոխություն հնարավոր չէ, քննության օրվա փոփոխման ցանկացած հարցում կդիտվի որպես չեղարկում և ենթակա կլինի ստանդարդ փոխհատուցման քաղաքականության։

Քննության օրվա փոփոխության համար այցելեք Թեստ հանձնողի հարթակ և հետևեք հրահանգներին 'Manage my booking' բաժնում։