Տեղեկություններ և խորհուրդներ IELTS թեստի օրվա վերաբերյալ

Եթե դուք անցնում եք IELTS հեռակա տնից կամ այլ վայրից, կարող եք կարգավորումների և պահանջների մասին ավելին իմանալ մեր IELTS Online բաժնում:

Ստորև բերված տեղեկատվությունը կիրառելի է միայն այն դեպքում, եթե դուք հանձնում եք ձեր IELTS թեստերը թեստային կենտրոնում:

Հնարավոր է, փոքր ինչ լարվածություն ունենաք IELTS թեստի օրվա հետ կապված: Որպեսզի ամեն բան հնարավորինս հարթ անցնի, մենք որոշակի տեղեկություններ ենք հավաքել՝ օգնելու հասկանալ, թե ինչ տեղի կունենա թեստի օրը:

Անհրաժեշտ է ճիշտ ժամին ժամանել թեստին: Թեստից առնվազն երեք օր առաջ էլ. նամակ կստանաք, որտեղ կնշվի թեստի ժամը: Նամակում նաև տեղեկություններ կտրամադրվեն թեստի օրվա ընթացակարգերի և ժամանակացույցի վերաբերյալ: Ուշանալու դեպքում, հնարավոր է, Ձեզ չթույլատրվի հանձնել թեստը:

Եթե հատուկ նախապատրաստություններ եք խնդրել հաշմանդամության կամ այլ առողջական խնդրի պատճառով, թեստի օրը Ձեզ համար հարմարություններ կստեղծվեն: Խնդրում ենք մեր աշխատակազմի հետ կապ հաստատեք վեց շաբաթ առաջ թեստի անցկացման վայրի և հարմարությունների վերաբերյալ մանրամասների համար:

Բանավոր քննությունը կարող է մնացած բաժինների հետ միևնույն օրն առաջարկվել կամ թեստի օրվանից մեկ շաբաթ առաջ կամ հետո: Դուք նախապես ծանուցում կստանաք, եթե բանավոր թեստը հիմնական թեստի օրվանից տարբեր օր լինի:

Համոզվեք, որ պատրաստված եք և նախաճաշել եք մինչ թեստին ժամանելը։ Ձեզ չի թույլատրվի սնունդ տանել թեստի անցկացման սրահ, բայց կարող եք Ձեզ հետ վերցնել թափանցիկ շշով ջուր:

Որքա՞ն է տևում թեստը

Լսելու, ընթերցանության և գրավոր թեստերի տևողությունը 2 ժամ 40 րոպե է, թեստի բաժինների միջև դադարներ չկան:

Ձեր բանավոր քննությունը կարող է մնացած բաժինների հետ միևնույն օրն առաջարկվել կամ թեստի օրվանից մեկ շաբաթ առաջ կամ հետո: Դուք նախապես ծանուցում կստանաք, եթե Ձեր բանավոր թեստը հիմնական թեստի օրվանից տարբեր օր լինի: 

Մենք առաջարկում ենք բանավոր թեստի երկու ձևաչափ՝ դեմ առ դեմ և համակարգչային ՝ զում վիդեո տարբերակ:

 

Ի՞նչ պետք է բերեմ ինձ հետ թեստի սրահ

Դուք պետք է բերեք՝

  • Ձեր ID-ն / ինքնությունն հաստատող փաստաթուղթը
  • Մատիտ կամ գրիչ (մատիտն անհրաժեշտ կլինի լսելու և ընթերցանության ժամանակ)
  • ռետին

Մենք առաջարկում ենք Ձեզ բերել․

  • թափանցիկ շշով ջուր:

թեստի սրահ որևէ այլ իր չի թույլատրվի: 

Անջատեք բջջային հեռախոսը և ցանկացած այլ էլեկտրոնային սարք: Ձեզ կխնդրվի այս ամենն այլ անձնական պիտույքների հետ պահել թեստի սենյակից դուրս` հատուկ նախատեսված պահոցում:

Ի՞նչ պետք է անեմ իմ իրերի հետ թեստի օրը

Կառաջարկվի անվտանգ տարածք, որտեղ կարող եք թողնել Ձեր բոլոր իրերը: Բրիտանական խորհուրդը պատասխանատու չի լինի թեստի անցկացման վայրում Ձեր անձնական իրերի կորստի կամ վնասի դեպքում: Հետևաբար, մենք խորհուրդ ենք տալիս արժեքավոր իրերը, օրինակ՝ բջջային հեռախոսները և համակարգիչները թողնել տանը։ 

Ե՞րբ կստուգվի իմ ինքնությունը

IELTS թեստի անձնակազմը կստուգի Ձեր ինքնությունը Ձեր ժամանելուն պես:

Խնդրում ենք բերել վավեր ID / ինքնությունն հաստատող փաստաթուղթ (ազգային նույնականացման քարտ կամ անձնագիր), որով գրանցվել եք Ձեր թեստին: 

Անվավեր կամ ժամկետանց ID / ինքնությունն հաստատող փաստաթղթերը չեն ընդունվի: Անձը հաստատող վավեր Iփաստաթուղթ չտրամադրելու դեպքում, չեք կարողանա հանձնել թեստը:

Ե՞րբ կարվի իմ թեստի օրվա լուսանկարը

Ձեր լուսանկարը կարվի թեստի օրը՝ որպես անվտանգության լրացուցիչ միջոցառում և կհայտնվի Ձեր քննության արդյունքների վկայականում:

Ի՞նչ տեղի կունենա թեստի ավարտին

Սպասեք Ձեր տեղում, մինչև որ հսկիչը Ձեզ թույլ տա լքել սենյակը:

Եթե կարծում եք, որ ծագել են այնպիսի խնդիրներ, որոնք կարող են ազդած լինել Ձեր արդյունավետության վրա, անհապաղ տեղեկացրեք հսկիչին:

Եթե ցանկանում եք որևէ խնդիր բարձրացնել կամ բողոքարկել, հսկիչից խնդրեք «Թեստի օրվա միջադեպի ձևաթուղթը»՝ լրացնելու համար:

Ի՞նչ տեղի կունենա, եթե ես աջակցության կարիք ունենամ թեստի ընթացքում

Եթե թեստի ընթացքում որևէ հարց ունենաք, բարձրացրեք Ձեր ձեռքը օգնություն խնդրելու համար:

Երբ Դուք Լսելու թեստը հանձեք, ստուգեք, որ ձայնը պատշաճ կերպով լսում եք: Անմիջապես բարձրացրեք Ձեր ձեռքը և հսկիչին տեղեկացրեք, եթե չեք կարողանում լսել ձայնագրությունը:

Խնդրում ենք հիշել, որ լսելու բաժնից հետո Դուք 10 րոպե ժամանակ կունենաք Ձեր պատասխանի թերթիկը լրացնելու համար: Ընթերցանության բաժնից հետո Ձեզ հավելյալ 10 րոպե չի տրամադրվի, ուստի համոզվեք, որ Ձեր պատասխանները կլրացնեք պատասխանների թերթիկում առաջադրանքը կատարելիս:

Եթե թեստի ընթացքում զուգարան գնալու կարիք ունենաք, բարձրացրեք Ձեր ձեռքը՝ հսկիչի ուշադրությունը գրավելու համար: Մի՛ խանգարեք այլ թեստ հանձնողներին:

Բրիտանական խորհուրդը կարևորում է Ձեր անվտանգությունը

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Բրիտանական խորհրդում IELTS թեստի անցկացման անվտանգությունը շատ կարևոր է: Որպես լրացուցիչ միջոցառում` թեստի օրը բոլոր մասնակիցներից կպահանջվի լուսանկարվել, որը կկատարեն IELTS թեստը կազմակերպող անձնակազմի անդամները: Խնդրում ենք համոզվել, որ Դուք ծանոթացել եք լուսանկարի ցուցումներին, որոնք կտրամադրվեն թեստին գրանցվելուց հետո: IELTS UKVI and Life Skills թեստերի դեպքում նաև մատնահետքի սկանավորումներ կարվեն:

Բոլոր տեսակի ձեռքի ժամացույցները՝ անկախ դրանց ոճից և տարիքից, չեն թույլատրվում թեստի սենյակում: Ձեզնից կպահանջվի թողնել Ձեր ժամացույցը, անձնական այլ իրերի հետ անվտանգ պահոցի տարածքում: Թեստի անցկացման սրահում կլինի ժամացույց: