Թեստը կարող եք հանձնել մեր պաշտոնական թեստային կենտրոնում` ընտրելով թղթային կամ համակարգչային եղանակով հանձնելու տարբերակը։ Ձեզ անհրաժեշտ է միայն անձն հաստատող վավեր փաստաթուղթ և բանկային քարտ, եթե վճարումը կատարելու եք առցանց։  

Թեստի տեսակ

Վճար 

Գրանցում 

Ընտրե՛ք IELTS
ակադեմիական
թեստը`թղթային
եղանակով
կամ
համակարգչով  
100,000 ՀՀ դրամ Ընտրե՛ք ամսաթիվը 
Ընտրե՛ք IELTS
ընդհանուր
թեստը`թղթային
եղանակով
կամ
համակարգչով 
100,000 ՀՀ դրամ Ընտրե՛ք ամսաթիվը 
Ընտրե՛ք IELTS ՄԹ
Վիզաների և
ներգաղթի
ակադեմիական
թեստը (UKVI) 
105,000 ՀՀ դրամ Ընտրե՛ք ամսաթիվը
Ընտրե՛ք IELTS ՄԹ
Վիզաների և
ներգաղթի
ակադեմիական
թեստը (UKVI) 
105,000 ՀՀ դրամ Ընտրե՛ք ամսաթիվը
IELTS Կյանքի
հմտություններ
(Life Skills
A1 և B1)
95,000 ՀՀ դրամ Ընտրե՛ք ամսաթիվը

Բրիտանական խորհուրդը չի կարող ընդունել վճարումներ, որոնք կատարվում են բանկերից (կամ այլ ֆինանսական հաստատություններից), որոնք Միացյալ Թագավորության կամ որևէ այլ համապատասխան իրավասության կողմից պատժամիջոցի են ենթարկված:

Եթե Բրիտանական խորհուրդը հայտնաբերի պատժամիջոցի ենթարկված բանկից և/կամ պատժամիջոցի ենթարկված ֆինանսական հաստատությունից վճարման ապացույցներ, մենք կսառեցնենք այդ վճարման հետ կապված բոլոր միջոցները և չենք կարողանա մատուցել այն ծառայությունը, որի համար նախատեսված էր վճարումը: Հետևաբար, համոզվեք, որ վճարումներ չեք կատարում պատժամիջոցի ենթարկված բանկի և/կամ պատժամիջոցի ենթարկված ֆինանսական հաստատության հաշվից: Տեղեկացնում ենք, որ Բրիտանական խորհուրդը չի կարող վճարումներ ընդունել պատժամիջոցների ենթարկված միջազգային հետևյալ բանկերից։

Ի՞նչ է ներառում IELTS թեստի վճարը։ IELTS թեստի վճարն իր մեջ ներառում է նախապատրաստական նյութեր, վարժանքի անվճար թեստեր և ավելին։

Թեստին գրանցվելիս անհրաժեշտ է, որպեսզի

  1. համոզվեք, որ ձեր ձեռքին ունեք անձն հաստատող վավեր փաստաթուղթ, (նույնականացման քարտ կամ անձնագիր) քանի որ թեստին գրանցվելիս պետք է վերբեռնեք փաստաթղթի հստակ պատճենը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ 18 տարեկանից փոքր թեկնածուները պետք է ծնողի կամ խնամակալի կողմից տրված գրավոր համաձայնություն ներկայացնեն՝ թեստին մասնակցելու դիմումը լրացնելիս:
  2. Վճարեք Ձեր թեստի համար: Դուք կարող եք Ձեր թեստի համար վճարել EasyPay վճարային տերմինալի, EasyWallet բջջային հավելվածի կամ բանկային փոխանցման միջոցով ( HSBC Bank Armenia, 001-146026-050). Ձեր վճարման ծանոթագրություն բաժնում խնդրում ենք նշել՝ [IELTS / ազգանունը /թեստի ամսաթիվը / գրանցման համարը]: Երբ կատարեք վճարումը, խնդրում ենք վճարման ստացականը և անձը հաստատող փաստաթղթի գունավոր պատճենն ուղարկել մեր հաճախորդների սպասարկման թիմին` exams@britishcouncil.am էլ. հասցեով։ Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այլապես ստիպված կլինենք դադարեցնել գրանցումը: 
  3. IELTS թեստ կարող եք հանձնել նաև մեր պաշտոնական գործընկեր Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Մանրամասների համար խնդրում ենք այցելել Համալսարանի պաշտոնական կայքէջ։ 

Թեստին գրանցվելուց հետո

Դուք կստանաք էլեկտրոնային հաղորդագրություն, որտեղ նշված կլինի

  • թեստի մեկնարկի ժամը և թեստի անցկացման հասցեն
  • Բաժանավոր բաժնի ամսաթվի 
  • Դուք ունեք հնարավորություն օգտվել  Road to IELTS Last Minute Version-ի և IELTS Ready Premium-ի առցանց անվճար նախապատրաստական դասընթացներից։ 

IELTS-ի դրույթներ և պայմաններ

Կարդացեք Բրիտանական խորհրդում IELTS-ի հանձնման դրույթները և պայմանները։