Ե՞րբ կստանամ իմ արդյունքները

IELTS թեստն հանձնելուց հետո ստիպված չեք լինի երկար սպասել արդյունքներին: 

Դուք կարող եք մուտք գործել Թեստ հանձնողի հարթակ՝ արդյունքները տեսնելու համար: Թեստի արդյունքները հասանելի կլինեն առցանց 28 օր, սակայն դրանք չեն կարող օգտագործվել որպես լեզվի իմացության պաշտոնական հաստատում: 

Եթե Դուք հանձնել եք թեստը թղթային տարբերակով, ապա արդյունքներին կկարողանաք ծանոթանալ թեստի ամսաթվից 13 օր անց: Եթե Դուք հանձնել եք թեստը համակարգչով, ապա արդյունքներին կկարողանաք ծանոթանալ թեստի ամսաթվից 3-ից 5 օրում:

Եթե կորցրել եք Ձեր Թեստի արդյունքների վկայականը, ապա կարող եք կապ հաստատել այն թեստային կենտրոնի հետ, որտեղ հանձնել եք թեստը։ 

Թեստ

Ժամանակահատված

IELTS Թղթային տարբերակով

13 օր

IELTS Համակարգչային տարբերակով

3-5 օր

IELTS Առցանց

3-6 օր

IELTS ՄԹՎիզաների և ներգաղթի թեստ

13 օր

IELTS Կյանքի հմտություններ

7 օր

Ե՞րբ կստանամ իմ գնահատականի թղթային պատճենը

Մենք Ձեզ կուղարկենք IELTS Քննության արդյունքների վկայականի (Test Report Form - TRF) թղթային պատճենը փոստային առաքմամբ՝ թեստը հանձնելուց 13 օր անց: Խնդրում ենք առաքման համար տրամադրել 3-ից 5 օր :

IELTS արդյունքները  չեն հաղորդվում հեռախոսով կամ էլ.նամակով:

Մենք IELTS թեստի արդյունքների վկայականը (TRF) ուղղակիորեն կուղարկենք այն հաստատություններին, որոնց  դիմել եք:

Հաստատությունները չեն ընդունում պատճենները և պահանջում են արդյունքների վկայականի բնօրինակը:

Մենք կարող ենք Ձեր Թեստի արդյունքների վկայականի մինչև հինգ լրացուցիչ պատճեն ուղարկել ուղղակիորեն այն հաստատություններին, որոնց Դուք դիմում եք (օրինակ՝ համալսարաններ, ներգաղթի գրասենյակներ և այլն): Դրա համար խնդրում ենք ներառել համապատասխան հաստատությունների հասցեները Թեստ հանձնողի հարթակում, թեստի վավերականության ժամկետի` երկու տարվա ընթացքում։ 

Խնդրում ենք չմոռանալ տրամադրել հաստատության ամբողջական փոստային հասցեն: Առանց ամբողջական հասցեի, մենք չենք կարողանա ստուգել, թե արդյոք տվյալ հաստատությունը մուտք ունի IELTS թեստի արդյունքների վկայականի նույնականացման համակարգին, որը թույլ կտա դիտել արդյունքներն առցանց, երբ մենք այն էլեկտրոնային տարբերակով ներկայացնենք: Եթե ծառայությունը հասանելի չլինի, մենք թեստի արդյունքների վկայականը կուղարկենք փոստով:

Կարո՞ղ եմ IELTS արդյունքների վկայականի լրացուցիչ պատճեններ խնդրել

Դինորդները կարող են պատվիրել թեստի արդյունքների վկայականի հինգ պատճեն, որոնք կարող ենք ուղարկել ընդունող կազմակերպությունների։ Համապատասխան դիմումը պետք է իրականացվի կատարվի Թեստ հանձնողի հարթակի միջոցով։ Ծառայությունն անվճար է։ Պատճենները կուղարկվեն Հայփոստ ծառայության միջոցով, և դիմորդները կվճարեն միայն առաքման վճարը,  եթե նախընտրում են ծառայությունն իրականացնել փոստատարի միջոցով։ Միջազգային օդային ծառայություններով առաքումը կազմակերպվում և վճարվում է դիմորդի կողմից:  Եթե թեկնածուները ցանկանում են  թեստի արդյունքների վկայականի 5-ից ավել ձևաթղթեր, ապա անհրաժեշտ է վճարել 2,000 ՀՀ դրամի չափով վարչական վճար յուրաքանչյուր պատճենի համար: Պատճենները միջազգային ուղղությամբ Հայփոստ ծառայության միջոցով կազմակերպելու յուրաքանչյուր առաքման համար կգանձվի 1,970 ՀՀ դրամ:

Եթե թեստի կենտրոնը փակվել է, դուք կարող եք թեստի արդյունքների վկայականի լրացուցիչ ձևաթղթեր ձեռք բերել ielts.org կայքից:

Թեստի արդյունքների լրացուցիր պատճենների դիմում

Որքա՞ն ժամանակով վավեր կլինեն իմ IELTS արդյունքները

Երկու տարուց ավել վաղեմություն ունեցող IELTS արդյունքները սովորաբար չեն ընդունվում կազմակերպությունների կողմից, եթե դիմորդները ապացույցներ չտրամադրեն այդ ժամանակահատվածում անգլերենը ակտիվ կիրառելու կամ բարելավելու մասին: IELTS-ի գործընկերները չեն կարող հաստատել թեստի արդյունքների վավերականությունը, եթե դրանք երկու տարուց ավելի վաղեմություն ունեն:

Ինչպե՞ս կարող եմ վերագնահատում խնդրել իմ IELTS թեստի համար

Եթե Դուք չեք ստացել այն գնահատականը, որն ակնկալում էիք, կարող եք դիմել, որպեսզի Ձեր թեստը վերագնահատվի: Այս ծառայաությունը կոչվում է Արդյունքների վերանայում (EOR): Ինքներդ կարող եք որոշել, թե թեստի որ բաժինն եք ցանկանում, որ վերագնահատվի. Արդյունքների վերագնահատման համար պետք է դիմեք այն թեստային կենտրոնին, որտեղ հանձնել եք քննությունը: 

Այս ծառայության արժեքը 48,500 ՀՀ դրամ է (ենթակա է փոփոխման կախված IELTS թեստի արժեքից), որը կփոխհատուցվի, եթե Ձեր գնահատականը բարձրացվի թեստի որևէ բաժնում: 

Դուք պետք է դիմեք վերագնահատման համար թեստի անցկացման ամսաթվից սկսած ոչ ուշ, քան վեց շաբաթվա ընթացքում, անկախ այն հանգամանքից թեստը հանձնել եք համակարգչով, թե թղթային եղանակով։ 

Արդյունքների վերանայման ձևաթուղթը կարող եք ուղարկել առցանց, մուտք գործելով Թեստ հանձնողի հարթակ, կամ ներբեռնելով ստորև ներբեռնման հատվածից և ներկայացնելով այն թեստային կենտրոն, որտեղ հանձնել եք թեստը: Համոզվեք, որ կցել եք Ձեր թեստի արդյունքների վկայականը և վճարման ստացականը:

Արդյունքների վերանայման գործընթացը կարող է տևել երկուսից երեք շաբաթ:

Կարո՞ղ եմ վերահանձնել IELTS թեստը

IELTS-ը վերահանձնելու ոչ մի սահմանափակում չկա: Դուք կարող եք գրանցվել թեստին, երբ այն հանձնելու անհրաժեշտություն գտնեք:

Խնդրում ենք նկատի ունենալ. որ գնահատականը կարող է բարձրանալ, եթե նախքան վերահանձնելը անգլերենը բարելավելու լրացուցիչ ջանքեր գործադրեք: Այցելեք IELTS թեստի նախապատրաստական  բաժին՝ վարժանքի թեստ հանձնելու և լեզվի իմացության մակարդակը ստուգելու համար: