Ի՞նչ է IELTS One Skill Retake-ը և ինչպե՞ս է այն աշխատում:
IELTS One Skill Retake-ը նոր հնարավորություն է՝ նախատեսված օգնելու Ձեզ ստանալ թեստի Ձեր ցանկալի միավորը առանց ամբողջական թեստը վերահանձնելու: Եթե ցանկանում եք բարելավել թեստի մեկ հմտության Ձեր գնահատականը, կարող եք վերահանձնել IELTS-ի չորս հմտություններից որևէ մեկը՝ լսողական, ընթերցանություն,բանավոր և գրավոր։
IELTS One Skill Retake-ը հասանելի կլինի ամբողջ աշխարհում 2023թ. վերջից Բրիտանական խորհրդի թեստավորման որոշ կենտրոններում:
IELTS One Skill Retake-ը հանձնելու առավելությունները
- Կենտրոնացեք մեկ հմտության վրա: Եթե առաջին թեստի ժամանակ չեք հասել առավելագույն արդյունքի,ապա One Skills Retake-ը Ձեզ երկրորդ հնարավորություն է ընձեռում՝ ցույց տալու Ձեր անգլերենի մակարդակը և բարելավելու Ձեր գնահատականը մեկ բաժնում առանց ամբողջական թեստը վերահանձնելու: Խնայեք ժամանակ և գումար՝ հանձնելով թեստի միայն մեկ հմտությունը, այլ ոչ թե կրկին բոլոր չորս հմտությունները:
- Հանձնեք այն թեստը, որը գիտեք: IELTS One Skill Retake-ը աշխատում է նույն ձևաչափով և ժամանակացույցով, ինչպես ստանդարտ IELTS թեստը: Սա նշանակում է, որ Դուք արդեն ծանոթ կլինեք թեստին: Պետք չէ անհանգստանալ նոր քննությանը պատրաստվելու և առաջադրանքների տարբեր տեսակներ սովորելու համար:
- Ստացեք թեստի վկայականի նոր տարբերակ: Դուք կստանաք IELTS թեստի նոր վկայականը ձեր IELTS One Skill Retake միավորով: Այն ներառում է նաև Ձեր սկզբնական թեստի միավորները և CEFR-ի ընդհանուր գնահատականը: Ձեր արդյունքներն ուժի մեջ կլինեն սկզբնական թեստի օրվանից երկու տարի, որը կարող եք գտնել Ձեր թեստի վկայականի վրա:
- Ձեր սկզբնական թեստի միավորները կմնան նույնը: Ձեր սկզբնական թեստի մյուս միավորները չեն փոփոխվի: Ձեր արդյունքները ստանալիս հնարավորություն ունեք օգտագործել Ձեր սկզբնական միավորը, եթե այդպես նախընտրեք։
IELTS One Skill Retake-ի ամրագրման պայմանները
- Թեստը կարող եք ամրագրել, եթե վերջերս եք հանձնել IELTS-ի համակարգչային ամբողջական թեստը:
- Պետք է նաև ստացած լինեք Ձեր արդյունքները թեստային կենտրոնից, որն առաջարկում է IELTS One Skill Retake-ը:
- Կարող եք սկզբնական թեստից վերահանձնել մեկ հմտություն միայն մեկ անգամ և պետք է հանձնեք One Skill Retake-ը Ձեր սկզբնական թեստից հետո 60 օրվա ընթացքում: