Պատրաստվում եք IELTS թեստին, զարգացնում նոր հմտություններ  և արդեն պատրաստ եք գրանցվել քննությանը։ Մենք ունենք առանձնահատուկ առաջարկ այս կարևոր պահին՝  անվճար փորձնականա թեստ։ 

Քննության բոլոր գրանցվողները ունեն հնարավորություն օգտվելու այս արշավից՝ փորձնական թեստից, որը բաղկացած է թեստի չորս բաժիններից, իսկ մեկնաբանությունն ու գնահատականը հիմնված է արհեստական բանականության վրա։ 

Սա յուրօրինակ հնարավորություն է՝ հասկանալու, թե որքանով եք պատրաստ քննությանը՝ որ թեստին եք լավ տիրապետում, իսկ թե որը դեռ պետք է բարելավել։ 

Ի՞նչ կառուցվածք ունի փորձնական թեստը՝ 

  •  Չորս հմտություններ՝ լսողական, ընթերցանություն, գրավոր ու բանավոր 
  • Ճկուն ձևաչափ, 7 օր՝ օգտվելու փորձնական թեստից 
  • Ամեն հմտություն պետք է ավարտել մեկ փորձից իրական թեստի արդյունքը զգալու համար։ Չավարտելու դեպքում պետք է սկզբից սկսել թեստը։ 
  • Թեստի ամեն բաժին իրական թեստի ժամանակահատվածով է ստեղծված 
  • Արհեսական բանականության վրա հիմնված մանրամասն մեկնաբանություն և բոլոր բաժինների գնահատում, գործնական խորհուրդներ հմտությունների բարելավման համար 

 Ինչո՞ւ է սա մեծ առավելություն՝ 

  • Ճանաչեք թեստը, ձևաչափը և հարցերի տեսակները մինչև քննության մասնակցելը 
  • Ստեղծեք վստահություն՝ եղեք հանգիստ,պատրաստված և վերահսկված 
  • Բացահայտեք, թե որտեղ եք դեռ թերանում․ կենտրոնացե՛ք  այն բաժնի վրա , որտեղ դեռ տարբերություն եք նկատում։ 
  • Բարելավե՛ք թեստի պատրաստվածությունը․ Օգտվե՛ք IELTS Ready Premium-ի թիրախային խորհուրդներից, ռազմավարություններից և լրացուցիչ նյութերից։
  • Ճկունություն. ավելի շատ ժամանա՞կ է պետք պատրաստվելու համար: Դուք կարող եք հեշտությամբ փոխել թեստի ժամանակացույցը Թեստ հանձնողի հարթակի միջոցով:Իմացեք ավելին այստեղ՝:

Ինչպե՞ս ստանալ անվճար փորձնական թեստ։ 

  1. Գրանցվե՛ք և վճարե՛ք IELTS թեստի համար Բրիտանական խորհրդում մայիսի 25-ից հետո ցանկացած քննության օրվա համար։ Խորհուրդ ենք տալիս գրանցվել թեստին հնարավորինս շուտ ՝ ընտրելով քննության օր հունիսից հետո, ինչը հնարավոր կդարձնի  օգտվել անվճար փորձնական թեստից և նախապարաստական նյութերից ավելի երկար։ 
  2. Ձեր էլ․ հասցեին կուղարկվի QR կոդ, հղում և մուտքագրման գաղտնաբառ, ինչպես նաև հրահանգներ, թե ինչպես մուտք գործել և օգտվել փորձնական թեստից։ 

Պատրա՞ստ եք գրանցվել IELTS թեստին։

Ամբողջ ժամանակացույցը և անցկացման վայրերը այստեղ են։