Բնական է, որ քննության օրը լարված եք և անհանգիստ: Մենք մշակել ենք ողջ տեղեկատվությունը, որպեսզի նվազեցնենք քննական օրվա անհանգստությունը:

Ե՞րբ է պետք  ժամանել քննության կենտրոն:

Քննությունն սկսվում է առավոտյան ժամը տասին: Մենք խորհուրդ ենք տալիս ժամանել մեկ ժամ շուտ` գրանցումն անցնելու նպատակով: Ուշացման դեպքում Դուք բաց կթողնեք քննության առաջին մոդուլը:

Ի՞նչ փաստաթուղթ պետք է բերել:

Հարկավոր է ներկայացնել անձնագիր, որի տվյալները մուտքագրված են գրանցման համակարգում: Վարորդական իրավունքը, կամ ուսանողական տոմսերը չեն ընդունվում որպես անձը հաստատող փաստաթուղթ:

Ինչո՞ւ եք Դուք լուսանկարվում:

IELTS քննության ընթացքում շատ կարևոր է անվտանգությունը: Մեր քննական կենտրոններում լուսանկարում են թեկնածուներին: Լուսանկարները հայտնվում են քննության վկայականի վրա: Այս ընթացակարգը պարտադիր է:

Տասնութ տարեկանից ցածր անձինք պետք է ունենան ծնողի կամ օրինական խնամակալի համաձայնությունը, որպեսզի մենք կարողանանք լուսանկարել:

Ի՞նչ է թույլատրվում ներս տանել քննական սենյակ:

Քննական սենյակում թույլատրվում է ունենալ 

  • անձնագիր,
  • գրիչ, մատիտ (մատիտը հարկավոր է լսողական և ընթերցանության բաժինների համար),
  • ռետին,
  • թափանցիկ շշով ջուր:

Որտե՞ղ թողնել իրերը:

Իրերը պետք է թողնել հատուկ  առանձնացված սենյակում, որը փակ կլինի քննության ընթացքում: Բրիտանական խորհուրդը պատասխանատվություն չի կրում իրերի կորստի կամ վնասի համար: Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս թանկարժեք և կարևոր իրերը թողնել տանը: