IELTS Progress Check-ը միակ պաշտոնական առցանց փորձնական թեստն է, որը գնահատվում է համապատասխան վերապատրաստում անցած և որակավորում ունեցող գնահատողների կողմից։ Թեստից հետո Դուք կստանաք թեստի ընդհանուր միավորը, ինչպես նաև միավորներն ըստ հմտությունների
Ի՞նչ ակնկալել IELTS առցանց փորձնական թեստից
1. Լեզվական բոլոր չորս հմտությունների ստուգում` ընթերցանություն, գրավոր բաժին, ունկնդրում, բանավոր խոսք
2. Փորձնական թեստերը գնահատվում են համապատասխան վերապատրաստում անցած և որակավորում ունեցող գնահատողների կողմից
3. Առկա են ինչպես IELTS ակադեմիական, այնպես էլ IELTS ընդհանուր փորձնական թեստեր
4. Փորձնական թեստի ընդհանուր միավորը, ինչպես նաև միավորներն ըստ հմտությունների կստանաք հինգ օրվա ընթացքում։ Միավորների վերաբերյալ տեղեկատվությունը Ձեզ կտրամադրվի Ձեր էլ. փոստին ուղարկվող հղմամբ, կամ այն կարող եք ստուգել IELTS Progress Check կայքում` սեղմելով՝ «Իմ հաշիվը» կոճակը:
5. Փորձնական թեստը Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե որ բաժիններն եք անխոչընդոտ անում, և որոնք են բարելավման կարիք ունեցող հմտությունները։
Փորձնական թեստի և գնի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևելով էջի ներքևի հղմանը:
Եթե առկա են տեխնիկական խնդիրներ կամ վճարման հարցում օգնության կարիք ունեք, լրացրեք այս ձևաթուղթը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ IELTS Progress Check-ը IELTS-ի իրական թեստ չէ, և չի կարող կիրառվել որպես IELTS թեստի պաշտոնական վկայական: Սույն ծառայությունը նպատակ է հետապնդում Ձեզ տեղեկատվություն տրամադրել Ձեր առաջընթացի վերաբերյալ, որպեսզի կարողանաք ճիշտ պլանավորել Ձեր՝ դեպի իրական IELTS քննություն տանող ուղին։