Road to IELTS-ը Բրիտանական խորհրդի` լայն ճանաչում ունեցող նախապատրաստական դասընթացն է: Road to IELTS –ի օգնությամբ Դուք կօգտվեք`
- Առցանց ռեսուրսներից IELTS-ի թե ակադեմիական, թե ընդհանուր մոդուլների համար;
- Պրակտիկ օրինակներից` նախապատրաստվելու լսողական, ընթերցանության, գրավոր և բանավոր քննություններին;
- Տեսանյութերի օրինակներից՝ քննությունը հանձնած մասնակիցների խորհուրդներով;
- Ուսուցիչների խորհուրդներից` ինչ անել և ինչ չանել քննության ընթացքում;
- Փորձնական թեստից;
- My Progress բաժնից;
- My Profile բաժնից:
Ինչպե՞ս կօգնի Road to IELTS դասընթացը
Road to IELTS –ն օգտակար է մի քանի կարևոր կետերով`
- Անհապաղ արձագանք Ձեր գիտելիքի վերաբերյալ, ինչը կօգնի վերահսկել անձնական առաջընթացը;
- Կարող եք տեսնել կատարված առաջադրանքների ճիշտ պատասխանները, ինչը հնարավորություն կտա հասկանալ Ձեր սխալները;
- Ակնարկներ և խորհուրդներ, որոնք կօգնեն բարելավել հմտությունները;
- Իրական քննության վրա հիմնված առաջադրանքներ, ինչը վստահություն կներշնչի;
- Կարող եք օգտվել նաև մեր տասը ժամանոց անվճար Roads to IELTS դասընթացի ռեսուրսներից:
Հաստատելով IELTS քննության գրանցումը ՝ դուք ստանում եք Roads to IELTS երեսուն ժամանոց անվճար, առցանց դասընթացի նյութերից օգտվելու հնարավորություն:
Կարող եք նաև այցելել Road to IELTS: Full Version էջը` էլեկտրոնային այս արտադրանքի ամբողջական տարբերակի և գրանցման փաթեթների վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու համար: