Եթե Դուք ունեք հատուկ կարիքներ, ապա  խնդրում ենք դիմել մեզ` ներկայացնելով կարգավիճակը: Ձեզ անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար մեզ հարկավոր է երեք ամիս: 

Գրանցման ընթացքում հարկավոր է ներկայացնել բժշկական տեղեկանք, որը տրվել է վերջին երկու տարվա ընթացքում:

Ինչպիսի՞ աջակցություն կարող եմ ես ստանալ:

Եթե ունեք տեսողական խնդիր, մենք կարող ենք տրամադրել`

  • ընդլայնված  տպագրությամբ կամ բրեյլ թեստ;
  • վստահված անձ,ով գրի կառնի պատասխանները;
  • Braille Word-Processor:

Եթե ունեք լսողական խնդիր, մենք կարող ենք տրամադրել`

  • Ձայնի ուժեղացման հատուկ սարքավորում;
  • Լսողական բաժինը կարող եք կատարել` հետևելով շրթունքների շարժմանը:

Եթե ունեք դիսլեքսիա, մենք կարող ենք տրամադրել`

  • Word processor;
  • Ձայնային ակտիվացման համակարգ;
  • Հավելյալ ժամանակ ընթերցանության և լսողական թեստերի համար: