Հանձնեք IELTS Բրիտանական խորհրդում  և ստացեք Ձեզ անհրաժեշտ աջակցությունը

 IELTS թեստին գրանցվելիս ցանկանում եք ստանալ այն արդյունքը, որի կարիքն ունեք, հասնել այն նպատակին, որին ձգտում եք: 

Գրանցվելով IELTS թեստին Բրիտանական խորհրդում, մենք երաշխավորում ենք, որ գրանցման գործընթացը հնարավորինս դյուրին լինի, միևնույն ժամանակ Ձեզ տրամադրելով այն աջակցությունը, որի կարիքն ունեք մինչև թեստի օրն ընկած ժամանակահատվածը:

Ո՞ր IELTS թեստը պետք է հանձնել 

Օգտվեք նախապատրաստական նյութերից և լրացուցիչ առավելություններից, IELTS  թեստին Բրիտանական խորհրդում գրանցվելիս 

  • IELTS Ready Premium-ը անվճար Է և հասանելի՝  ներառյալ 40 գործնական թեստերը չորս  հմտությունների համար. բանավոր խոսք, գրելու հմտություններ, ընթերցանություն, լսելու հմտություններ։
  • Վարժանքի անվճար թեստեր. Վարժանքի թեստերից անվճար օգտվեք առցանց՝ takeielts.org/prepare կամ պատվիրեք IELTS վարժանքի գիրք, որը թեստերի նմուշներ է պարունակում IELTS Ակադեմիական և Ընդհանուր տարբերակների համար:
  • Նախապատրաստվեք ամենուր. մենք ունենք մի շարք անվճար հավելվածներ, որոնք կօգնեն Ձեզ բարելավել անգլերենի հմտությունները նույնիսկ երբ Դուք շարժման մեջ եք:
  • Փորձագետի աջակցություն` տեսանյութերից և գրքերից մինչև առցանց ինտերակտիվ դասընթացներ, Դուք կարող եք օգտվել նախապատրաստական լավագույն նյութերից, որոնք կօգնեն Ձեզ թեստը հաջող հանձնել:
  • Դյուրին գրանցում. Դուք կարող եք գրանցվել առցանց: IELTS գրանցման մեր պաշտոնական գործընկեր Այ Էյ Բի Բիզնես միջազգային ակադեմիայի ուսանողները կարող են գրանցվել ակադեմիայի միջոցով։ 
  • Հարմար ամսաթվեր և վայր՝ մեր  թեստի անցկացման կենտրոնը գտնվում է Երևանում: 
  • Թեստի արդյունքի անվճար հինգ լրացուցիչ վկայական` Թեստի արդյունքի վկայականի լրացուցիչ հինգ օրինակ, որոնք անվճար կուղարկվեն այն հաստատություններին, որոնց Դուք դիմում եք (օրինակ՝ համալսարաններ, ներգաղթի գրասենյակներ և այլն):
  • Մանրակրկիտ ընտրված անցկացման վայրեր` Բրիտանական խորհրդի IELTS թեստի բոլոր 850 պաշտոնական կենտրոններն աչքի են ընկնում ժամանակակից հարմարություններով։ 
  • Արհեստավարժ, սիրալիր անձնակազմ` բարձր որակավորմամբ և փորձառու անձնակազմ՝ որոնք կերաշխավորեն, որ թեստի օրը սահուն կանցնի: 
  • Վճարման հարմար ընտրություն՝ առցանց, բանկային փոխանցում կամ Easy Pay վճարային տերմինալեների կամ բջջային հավելվածի միջոցով։