«Կապեր մշակույթի միջոցով» դրամաշնորհային ծրագիրն առաջարկում է մշակութային նոր համագործակցություն Մեծ Բրիտանիայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան ու Եվրոպայի ընտրված երկրների՝ ներառյալ Հայաստանի միջև։ Այս դրամաշնորհներն աջակցում են նոր գաղափարներին և համագործակցությանը՝ զարգացման ցանկացած փուլում գտնվող կազմակերպությունների և արվեստագետների համար։
«Կապեր մշակույթի միջոցով» ծրագրի այս փուլում աջակցվող դրամաշնորհները կենտրոնանում են երկու ոլորտների վրա` բազմազանություն և ներառականություն, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքար։ Սահմաններից և գեղարվեստական ոլորտներից դուրս համագործակցությունը կհանգեցնի նոր գաղափարների՝ այս գլոբալ մարտահրավերները լուծելու համար։
Դրամաշնորհներն աջակցում են արվեստագետների, մշակութային մասնագետների, ստեղծարար պրակտիկ կատարողների ու արվեստի և մշակութային կազմակերպությունների միջև նոր կապերին, փոխանակումներին և համագործակցությանը։