Բրիտանական խորհուրդը Քալվերթ ամսագրի հետ համագործակցությամբ ներկայացնում է Արևելյան Եվրոպայի քաղաքներում, այդ թվում Երևանում, ստեղծագործ անհատների և նորարար նախագծերի մասին պատմող շարք։
Այս նախագծի միջոցով ներկայացնում ենք նորարար մտքերով և նախաձեռնություններով անհատների, բացահայտում ոգեշնչող պատմություններ, ստեղծարար տարածքներ, որոնք կերտում են մեր քաղաքի ժամանակակից մշակույթն ու ինքնությունը։ Նախաձեռնության շրջանակում Քալվերթ ամսագրում հրապարակվել է Երևանի մասին ծավալուն անդրադարձ, որը վեց անհատի և կազմակերպության օրինակով ստեղծարար Երևանի ներուժը ճանաչելի է դարձնում լայն հանրությանը։ Նախագիծը պատմում է արտիստների, մշակույթի գործիչների և ձեռներեցների մասին, որոնք հարստացնում են քաղաքի մշակութային ներկապնակը և դիրքավորում այն որպես տարածաշրջանային ստեղծարար կենտրոն։