Creative Spark Big Idea Challenge 2022, image

Ժամանակն է քվեարկել ձեր նախընտրած գաղափարի օգտին:

The Big Idea Challenge-ը տեսահոլովակների մրցույթ է, որը խրախուսում է Creative Spark ծրագրի մասնակից երկրների երիտասարդներին մշակել նորարարական «ստարտափ» և պատմել աշխարհին դրա մասին: Մրցույթին հայտ էին ներկայացրել մասնակից հաստատությունների ուսանողներ, շրջանավարտներ և երիտասարդ ձեռներեցներ, և այժմ ժամանակն է ընտրել լավագույն գաղափարները, որոնք իրականացվելու են։ Այս տարի մրցույթն անցկացվել է երեք անվանակարգերում.

Սոցիալական ազդեցություն

Գաղափարներ, որոնք վերաբերում են սոցիալական ներառմանը և գենդերային հավասարությանը կամ ուղղված են թերներկայացված համայնքներին և դրանցից դուրս: Սա կարող է լինել ցանկացած գաղափար, որի նպատակն է օգնել նրանց, ովքեր առավել կարիքավոր են։

Ստեղծարարություն

Գաղափարներ նոր արտադրանքի, ցուցահանդեսի կամ մշակութային միջավայրն ավելի կենսունակ դարձնելու համար: Նոր գաղափարներ, որոնք կօգնեն ստեղծարար մարդկանց հասնել նոր լսարանների և դառնալ ավելի հաջողակ:

Թվային տեխնոլոգիա

Գաղափարներ, որոնք հիմնված են տեխնոլոգիաների նորարար կիրառության վրա և ներառում են նոր ծրագրային ապահովման կամ սարքավորման մշակում և կիրառում:

Մասնակից երկրներից յուրաքանչյուրում մրցանակ կշնորհվի այն թիմին, որը կհավաքի հանրության առավելագույն թվով ձայներ: Հանրային քվեարկության հաղթող մեկ թիմ կընտրվի որպես միջազգային ժողովրդական ընտրության հաղթող